ՄԵՆՔ ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհուրդը, անդամները և հայաստանաբնակ եզդիները ցավակցում ենք վերջին մի քանի օրերին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հետ հաղթական մարտերում իրենց կյանքը զոհաբերած զինվորների հարազատներին և խոնարհվում ենք երիտասարդների շիրիմների առաջ: Փառք Աստծո, մեր բանակը հաջողությամբ կատարեց իր առջև դրված խնդիրները, եւ մեր փառապանծ զինվորը հայրենիքին նվիրվածության և հավատարմության, խիզախության ու քաջության անմոռաց օրինակներ ցույց տվեց:
Ուզում ենք հավաստիացնել, որ մենք մեր զինվորի հետ ենք և մեր պարտքն ենք համարում նրա կողքին լինել մինչև վերջ: Երբ ընդհանուր շահերին վտանգ է սպառնում, եզդիներն ասում են՝ «ՎԱՅ ԼԸՄԸՆ ՊԸՇՏ». թիկունք ու նեցուկ լինենք մեր բանակին, որպեսզի նա դիմակայի անարգ հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգության:
Պահպանենք մեր տունը, մեր ամրոցը, մեր բանակը, մեր զինվորին: Ոչ ոք իրավունք չունի «սրով» մեր տուն մտնելու: Մեր տուն կարող են գալ բոլորը, բայց միայն մեր կամքով, հյուրի, բարեկամի կարգավիճակով:
Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու բանակին, մեր զինվորին՝ հայրենասիրական ցանկացած նախաձեռնության իրականացնելու գործում: Փա՛ռք մեր բանակին:
ՀԱՍԱՆ ՀԱՍԱՆՅԱՆ
Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ
ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» ՀԿ խորհրդի նախագահ