ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԻ՛ ԱԿՆԿԱԼԵՔ
Ապրիլի 13-ին ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե տարեվերջին ԱՄՆ-ի զորքերը դուրս բերվեն Իրաքից, ապա Իրաքի ղեկավարները չպետք է ակնկալեն, որ երկրում սպասվող ճգնաժամի ժամանակ օգնություն կստանան: Այս հայտարարությունը հնչեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի՝ Իրաք կատարած այցից մի քանի օր անց:
Ըստ երկկողմանի անվտանգության պայմանագրի` այս տարվա վերջում ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս կբերվեն Իրաքից: Գեյթսը պնդում է, որ Իրաքի ղեկավարները պետք է դիմեն ԱՄՆ-ին, որ զորքերն ամբողջությամբ դուրս չբերվեն, քանի որ տարեվերջին Իրաքը ԱՄՆ-ից զինամթերք և զինտեխնիկա է ստանալու, և Իրաքի բանակը ամերիկյան որակյալ մասնագետների կարիքն է զգալու, որոնք պետք է սովորեցնեն օգտագործել այդ տեխնիկան: