Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՐԵԱՅԻ ՆԱՎԱՏՈՐՄԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ՆՈՐ ՌՈԲՈՏ-ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ



Schilling Robotics ընկերությունը, որը հիմնադրվել է 1985թ.-ին, առաջատար դիրքեր է զբաղեցնում ստորջրյա նավերի համար ռոբոտ-համակարգերի արտադրման ոլորտում: Ընկերությունը Կորեայի հանրապետության նավատորմին կմատակարարի նոր HD ROV համակարգեր: Յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ HD ROV համակարգը ապահովում է ստորջրյա նավերի մեջ մտնող բոլոր կարևոր ենթահամակարգերի հուսալիությունը և հասանելիությունը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնում զգալիորեն կրճատելու ենթահամակարգերը կազմող բաղադրիչների քանակը և հեշտացնելու դրանց փոխարինման աշխատանքները` կատարման համար պահանջվող ժամանակը մի քանի տասնյակ ժամից նվազեցնելով մինչև մի քանի ժամի: HD ROV-ը օժտված է նաև հեռահար կառավարման կատարելագործված համակարգով:
Այս համակարգի շնոհիվ Կորեայի նավատորմը զգալիորեն կընդլայնի իր ռազմավարական հնարավորությունները և փրկարարական աշխատանքների ոլորտը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


15/04/2011