Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆԻՉ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏ



Աֆղանստանում ծառայող ամերիկյան ծովային հետևակայինները մոտ ժամանակներս պինդ գործվածքի նոր վարտիքներ կստանան: Դրանք պետք է պաշտպանեն զինվորի աճուկային մասը ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյուններից: Նոր ներքնաշորը բեկորներից չի պաշտպանում, սակայն ամրության շնորհիվ թույլ չի տալիս, որ ավազն ու պայթուցիկի մանր մասնիկները թափանցեն վերքի մեջ, կանխում է ազդրային հատվածում զարկերակային ծանր վնասվածքները: Վարտիքի կտորը նաև հակամանրէային հատկություն ունի: Նշենք, որ նմանատիպ վարտիքներ արդեն մատակարարվում են բրիտանական զինծառայողներին: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պաշտպանիչ ներքնաշորերի գնման համար մինչ այժմ 10 միլիոն ֆունտ է ծախսել:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


18/04/2011