ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Վերջերս բրիտանական սուզանավերից մեկի հերթապահող նավաստին կրակ էր բացել ատրճանակից, ինչի հետեւանքով մի սպա մահացել էր, իսկ մեկ այլ նավաստի` վիրավորվել: Այժմ էլ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աշխատակիցների թույլ տված տեխնիկական սխալի պատճառով ատոմային սուզանավերի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը հայտնվել է ինտերնետում: 2009թ. ոլորտի վերաբերյալ կազմված հաշվետվությունը վերջերս հրապարակվել է բրիտանական խորհրդարանի կայքում, ընդ որում՝ գաղտնի տեղեկություններ պարունակող հատվածները պարզապես «ներկվել» են սպիտակ։ Այդ էջերը սևացվելու դեպքում համակարգչով աշխատելու տարրական հմտություններ ունեցող ցանկացած անձ կարող էր վերականգնել և կարդալ գաղտնի տվյալները: Գաղտնի է եղել հաշվետվության զգալի մասը: Դրանում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ռազմական նավատորմի մեջ մտնող սուզանավերի ատոմային կայանները խոցելի են, և նույնիսկ մեկ նավաստու գործողությունները աղետալի հետևանքներ կարող են ունենալ: Նշվում է, որ բրիտանականի հետ համեմատած, ամերիկյան ատոմային սուզանավերը երկու անգամ ավելի անվտանգ են, նաև գաղտնազերծվում են ամերիկյան սուզանավերի վերաբերյալ որոշ տվյալներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական