WIKILEAKS-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
WikiLeaks.org ինտերնետային կայքը հրապարակել է ավելի քան 90,000 փաստաթղթեր, որոնք ներառում են մանրամասն հաշվետվություններ Աֆղանստանում ընթացող ռազմական գործողությունների, ինչպես նաև Պակիստանի և Թալիբան խմբավորման կապերի մասին:
-WikiLeaks-ի հետ կապված իրադարձությունից մենք պետք է կարևոր դաս քաղենք, թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը: Կարծում եմ, որ բավականին անելիքներ ունենք կառավարությունում: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել օրենսդրական դաշտում: Պենտագոնում կանգնած ենք մի խնդրի առաջ, որը բաղկացած է երկու մասից: Առաջինը` ինչպե՞ս թափանցիկ և ազնվորեն համագործակցել մամուլի և հասարակության հետ և երկրորդը` ինչպե՞ս խուսափել տեղեկատվության արտահոսքի անկանխատեսելի հետևանքներից և պաշտպանել զինվորականներին և նրանց ընտանիքներին: Ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաները ընձեռնում են արագ եւ արդյունավետ հաղորդակցվելու հնարավորություն: Ի տարբերություն անցյալի` երբ տեղեկատվական տեխնոլոգիաները դեռ զարգացած չէին, ժամանակակից սոցիալական լրատվամիջոցները տրամադրում են ձայնի իրավունք յուրաքանչյուր անձին, անկախ նրանից, թե նա ինչ պետք է ասի և, արդյո՞ք նա դաշնակից է, թե՞ թշնամի: Սոցիալական լրատվամիջոցները ուղղակի հաղորդակցության միջոց են, որն ունի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր ,- ապրիլի 17-ին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության քարտուղար Դուգլաս Բ. Վիլսոնը: