Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼԸ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ Է ԴԵՊԻ ՆԵԳԵՎ



Ապրիլի 17-ին Իսրայելի կառավարությունը հաստատել է իր հիմնական ռազմական ուժերը դեպի Նեգև անապատ տեղափոխելու որոշումը: Դրանով կառավարությունը փորձում է օգտագործել ամայի հարավային տարածքը, ինչպես նաև ազատել երկրի կենտրոնական տարածքը:
-Այս գործողությունը շրջադարձային կլինի Նեգևի զարգացման համար: Այնտեղ տեղափոխվող հազարավոր որակյալ մասնագետները կնպաստեն արդյունաբերության, շինարարության և մշակույթի զարգացմանը,- հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Ծրագրի իրագործման համար, ինչպես սպասվում է, անհրաժեշտ է առնվազն 7 տարի, իսկ ընդհանուր ծախսերը գնահատվում են մոտ 5,5 մլրդ. ԱՄՆ դոլար: Աշխատանքների ավարտի վերջնաժամկետ հայտարարված է 2018 թ.-ը: Կառավարությունը նախատեսել է ծախսերի մոտ մեկ քառորդը ձեռք բերել երկրի կետնրոնական տարածքում գտնվող ռազմական անշարժ գույքի վաճառքից:
– Հողի արժեքն անգնահատելի է: Մենք շատ ենք կուտակվել երկրի կենտրոնում, ուստի, պետք է ապակենտրոնացնենք բոլոր հիմնական համակարգերը, նախ և առաջ` անվտանգության համակարգը ,- նշել է Նեթանյահուն և ավելացրել, որ այս քայլը օգնում է նաև հզորացնել Իսրայելի ծայրամասային տարածքների պաշտպանությունը:
Իսրայելի կառավարությունը այս որոշումը կայացրել էր դեռ 2005 թ.-ին, սակայն հետախուզության եւ կապի համակարգերի տեղափոխության համար անհրաժեշտ ֆինանսավորման համար նախարարությունների միջև ծագած վեճի պատճառով նախագծի ընդունումը երակարաձգվել էր:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


20/04/2011