Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՎԱՆԴ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՂԱՑՈՂ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱ



Ադրբեջանական լրատվամիջոցների ավանդական «ձգտումը»՝ համաշխարհային հանրությանը հասցնելու ալիևյան ագիտպրոպի մասին ողջ «ճշմարտությունը», մեղմ ասած, նոր փաստ չէ ու առանձնապես երբևէ չի փայլել իր որակով։

Ադրբեջանական «Haqqin.az» կայքէջը, որը «հայտնի» է ամեն ինչում հայ-թալիշա-թաթա-ռուսա-իրանական «դավադրություն» տեսնելու իր «մերկացնող» հրապարակումներով, այս անգամ «Իրանցի և հայ գիտնականները միավորվել են ընդդեմ Ադրբեջանի» ճչացող վերնագրով մի հոդվածում հայ պատմաբան Ա. Մովսիսյանի և ռեժիսոր Ա. Ավդալյանի հեղինակած «Պատմության զեղծարարները. Ադրբեջան» փաստագրական կինոնկարը ներկայացրել է որպես իրանցի պատմաբան Մոհամմադ Ալիի աշխատանք։

Համացանցին քիչ թե շատ ծանոթ մարդն առաջին իսկ հայացքից կնկատի, որ «Iranian.com» կայքէջին հաղորդած լրատվության հեղինակը ոչ մի կերպ չի կարող համարվել կինոնկարի հեղինակ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց նեղություն անգամ չեն տվել մինչև վերջ նայելու կինոնկարը, այլապես ֆիլմի վերջում կկարդային կինոնկարն ստեղծող խմբի և հեղինակների անունները։

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ
արևելագետ, դոցենտ

Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


04/09/2014