ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՆԱՎ
Ֆրանսիայում սկսվել են FREMM նախագծի առաջին ռազմանավի ընթացիկ փորձարկումները: «Ակվիտանիա» անունը կրող ֆրեգատը բոլոր անհրաժեշտ փորձարկումներն անցնելուց հետո սպառազինության կվերցվի 2012թ.: Ընդհանուր առմամբ, ֆրանսիական ռազմական նավատորմը պետք է ստանա 11 այսպիսի ֆրեգատ: Այժմ կառուցվում են նույն դասի երկրորդ և երրորդ ռազմանավերը` «Նորմանդիան» և «Պրովանսը»: Նոր նավեր պատվիրել են նաև Իտալիան և Մարոկկոն` համապատասխանաբար 10 և 1 միավոր:
FREMM դասի ֆրեգատները պատրաստվում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Ծանր սպառազինությամբ ֆրեգատները նախատեսված են տարբեր բնույթի ռազմական գործողությունների մասնակցելու համար (հակաօդային, հականավային, ափամերձ տարածքում և այլն), ունեն 6000 տոննա ջրատարողություն, մինչև 27 հանգույց արագություն, 15 հանգույց արագության դեպքում նավարկության հեռավորությունը 6000 ծովային մղոն է: Սպառազինությունը կկազմեն տորպեդներ, հրթիռներ և հրանոթ: Կներառվի նաև մեկ ուղղաթիռ: