Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆ ՎԵՐՔԵՐԻ ՎԵՐՀՈՒՇՈՎ



Ռիմա և Եզնիկ Խանդոյաններն Արագածի Ծաղկահովիտ բնակավայրից են։ Աշխարհ են բերել, պահել-մեծացրել հինգ տղա՝ Հունան, Արթուր, Արմեն, Արարատ, Արայիկ։ Մշեցիների այս գերդաստանն էլ իր մասնակցությունը բերեց ազգային-ազատագրական շարժմանը։ Եղբայրներից միայն Արմենը չի մասնակցել՝ տեղի տալով եղբայրների հորդորին, որպեսզի մնա ծնողների կողքին, օգնի, հույս տա նրանց։ Իսկ եղբայրները քայլեցին պատերազմական տարբեր ճանապարհներով։ Ավագ եղբայրը՝ Հունանը, զոհվեց Քարվաճառում, Արթուրը (որը Արագածի ջոկատի հրամանատարն էր), Արարատը, Արայիկը վիրավոր տուն դարձան ռազմի դաշտից։ Արայիկը, որին բոլորը «Միայնակ գայլ» մականունն են տվել, չի սիրում պատմել պատերազմական օրերից, սակայն մարտական ընկերների պատմություններից զգում ես նրա հայրենասիրությունը, նվիրվածությունը, նրա անմնացորդ նվիրումը հայրենիքին։ Նրա կերպարում այդ պատմություններից զգում ես այն խենթ ու խելառությունը, որը գալիս է հայոց էպոսից։

Մի՞թե թլոր Դավթի արարքը չէ, երբ զենք-զրահը դեն նետելով՝ խուճապահար փախչող թշնամուն է հետապնդում՝ խլելով ձեռքի զենքը, թե՝ դու փախչում ես՝ էլ քո ինչի՞ն է պետք զենքը, կամ բազմիցս միայնակ կռվի բռնվելով թվով շատ թշնամիների հետ՝ փախուստի է մատնել նրանց։ Եվ ապրում է մեր կողքին այսօր էլ՝ ձեռնափայտին հենված, վիրավոր։ Ազգի նվիրյալը ապրում է հին վերքերի մրմուռով, բայց անտրտունջ։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Պատմության էջերից


18/09/2014