Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Ազգային ճաշակն օտարացած և խորթացած, ավելին կասենք, ծաղրի առարկա դարձած է՝ հանձին տգետ և անձնապաստան դպրապետերի, որոնք չգիտեն իրենցը, չեն էլ ուզում որոնել, սովորել և արհամարհելով ամեն ինչ՝ բերում են իբր գեղեցիկ, ընտիր, բայց իրոք կործանարար երաժշտություն…

Բուն ազգային եղանակները՝ հոգեշունչ, պարզ ու վսեմ շարականի երաժշտությունը, որ մեր նախնյաց նախանձելի հոգու պատկերներն ու հայելիներն են, որոնք մշտամրմունջ էին, այժմ դատապարտվել են արհամարհանքի, կորստի և նախատինքի, ավելին կասեմ՝ տանում են մեր սիրտն ու հոգին դեպի խեղդող, օտարական ճանապարհները: Եթե վերջին նշույլն էլ, որ մնացել է, մենք փչենք ու հանգցնենք, այն ժամանակ մեր աչքով կտեսնենք մեր սրտի թաղումը, ապա ուրեմն և մեր կյանքի գոյության վառարանի հանգչելը:

Կ Ո Մ Ի Տ Ա Ս

Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Հոգևոր-մշակութային


02/10/2014