Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵԹԱՆՈՍ ԸՆԿԵՐ



Նվիրվում է Գագիկ Ստեփանյանի պայծառ հիշատակին

1992 թիվն էր.

Երբ դեռ Արցախն էր մեր արյուն ու բոց լալիս,

Պատգամն իր նախնյաց` դեպ թշնամին ի զեն,

Ամրագրեց Գագոն կուռ տղերքի սրտում:

Գնաց արյան կանչով, սուրբ հավատքով խաչի,

Գնաց, ժամն էր հատու արծվասիրտ որդու,

Գնաց, ուխտն էր հասու, ռազմի դաշտ հանց Դավիթ,

Գնաց, որ բյուր հայի անմեղ արյունը ծծող,

Բաքու ու Սումգայիթ հայի արյամբ ներկող

Բարբարոս ազերիից հոգու ցասումն առնի,

Կիզի բոցերում թեժ, անի սրախողխող

Ճիվաղավանցն արնախում, վիժվածքներին վայրի…

Դեռ կռիվ կար տալու, կենաց ու թե մահվան:

Սուրբ հողն իր հայրենի, ոսոխի գարշ ճանկից,

Փրկել արյան գնով` երդումն էր անսասան…

Մարտի ելավ անահ, հանց արծիվը` որսի,

Պարիսպ ու բաբան ընկան զարկից քաջի:

Եվ անագորույն մի պահի կռվի բոցերի մեջ

Նետը գտավ նրան, պատռեց սիրտը քաջի:

Նրա երակների տաք արյունն էր վար ծլլում,

Տաք արյունը բորբ, որպես եռք ցասումի,

Շիթ-շիթ հողն էր ծծվում, մայր հողը սրբասուրբ…

-Օ, հերոսն է ծնում, թե՛ Ասք, թե՛ պատմություն,

Փա՛ռք մեր հերոսներին, փառք մեր Հայրենիքին…

Ալեքսան Գոմցյան

Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Հոգևոր-մշակութային


09/10/2014