ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐՈՀՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ Է
ՆԱԽՀԵԴԴԻՆ ԱԲԸԽԶԸԴԱ Թալիշական ազգային շահժման ալաինըհդ, Թալիշ-Մըղղանյան Հանհաժեկըղթյան Խըհհհդահանի նախագահ
Աշուն է: Տերևաթափ: Սակայն ես խոսում եմ Ադրբեջանի քաղաքական խոր աշնան մասին: Այսպես են մտածում նաև Բաքվի առաջադեմ մտավորականներն ու քաղաքագետները` հայտարարելով, որ այս պետական կառուցվածքի վերջը մոտենում է: Եվ այլևս ոչ ոք չի խուսափում քաղաքական դաժան ձմեռ կանխատեսելուց:Դատելով քաղաքագետների և վերլուծաբանների խոսքերից, նրանք գիտակցում են պետական կառուցվածքի փոփոխության անխուսափելիությունն ու փորձում են այդ իրողությունը ժողովրդին հասցնել: Ի դեպ, վերոհիշյալները դեռ երեկ սվիններով էին ընդունում ամեն նման կարծիք:
Եվ ահա այս վիճակում Ադրբեջանի քաղաքագետների մի մասն իրենց փրկությունը պայմանավորում է Ռուսաստանի կործանումով, ավելի ստույգ` նրա մասնատումով: Օրինակ՝ քաղաքագետ Ֆահրադ Մեհդիևը, որ վերջերս է եղել Մոսկվայում, այնտեղից վերադարձել է իր ժողովրդի համար ուրախ լուրով, իբր Ռուսաստանում աճում է ժողովրդի դժգոհությունը իշխանությունից, և իբր արդեն Արևմտյան պատժամիջոցները քայքայել են Ռուսաստանի տնտեսությունն ու որպես փաստարկ բերում է հոլանդական պանրի բացակայությունը խանութներից… Անհեթեթություն…
Ռուսաստանի նկատմամբ չթաքնված թշնամական դիրքորոշում ունի Ադրբեջանի «Ազգային զարթոնք շարժում» կուսակցության նախագահ Հաբիբ Ալլահվերդիևը: Նա խոսելով Մերձավոր Արևելքի զարգացումների մասին, այն կարծիքն է հայտնում, որ տարածաշրջանի համար առավել վտանգավոր են «ահաբեկչությունը հովանավորող» պետությունները, քան հենց իրենք` ահաբեկչական կազմակերպությունները: Եվ որպես «ահաբեկչությունը հովանավորող» երկրներ է ներկայացնում Իրանը, Հայաստանը և Ռուսաստանը: Վերջինս որպես տարածաշրջանի կայունության և խաղաղության միակ ճանապարհ մատնանշում է թյուրքական պետությունների քաղաքական, տնտեսական և ռազմական միավորումը:
Մեկ այլ քաղաքագետ Է. Շահինօղլուն մի իսկական «ողբ» է դրել Պուտինի ճակատագրի համար, քանի որ Ռուսաստանի նախագահն այլևս մինչև իր կյանքի վերջ չի կարողանա Կիև ոտք դնել. «Եվ ծիծաղելին այն է, որ Ղրիմը բռնազավթած, Դոնբասը «երկրորդ Ղարաբաղի» վերածած Պուտինը դեռ ասում է, որ «Ուկրաինան եղբայրական պետություն է»:
Իսկ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի մի գիտաշխատող` Դիլավար Ազիմլին ավելի հեռուն գնացող ենթադրություններ է անում. «Ռուսաստանը մասնատվելու է, իսկ թե ե՞րբ, ինքս դեռ չգիտեմ: Գլխավորն այն է, որ ՆԱՏՕ-ի զինված ուժերը Բալկաններում են և Արևելյան Եվրոպայում…»:
Կարելի է մեջբերումների շարքը երկարացնել, սակայն այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ Ադրբեջանն իր փրկության համար ձեռքը փրփուրներին է գցում: Այս ամենը գալիս է հիմնավորելու մեր տեսակետը, այն է` Ադրբեջանի խոր աշնանը հետևելու է դաժան քաղաքական ձմեռը, այդ երկրի թերևս նույնիսկ վերջին ձմեռը: Այնպես որ` նրանց խորհուրդ կտայի ավելի հաճախակի հետևել «Եղանակի տեսության» թողարկումներին…
Պատրաստեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ
Ի ԴԵՊ
Օրերս ավարտվեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա սեմինարը նվիրված «Թալիշագիտության արդի հիմնախնդիրները» թեմային։ Իրենց մասնակցությունն էին բերել հայաստանյան եւ արտասահմանյան մի շարք հայտնի թալիշագետներ եւ արևելագետներ։
Խորագիր՝ #41 (1059) 23.10.2014 – 29.10.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական