Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱԿԻՍՏԱՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՎԱՐՏԵԼ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ



Ապրիլի 19-ին Պակիստանի զինված ուժերը հայտարարել են, որ «Hatf 9» կարճ հեռահարության միջուկային մարտագլխիկով բալիստիկ հրթիռների փորձարկումը հաջողությամբ է ավարտվել:
Հրթիռը արտադրվել է Պակիստանի ռազմավարական կարճ հեռահարության զենքի զարգացման ծրագրի շրջանակներում: Այն ունի 60 կմ հեռահարություն և օժտված է բարձր ճշգրտությամբ: Պակիստանի միջուկային զինանոցը համալրված է կարճ, միջին եւ մեծ հեռահարության հրթիռներով:
Հնդկաստանը եւ Պակիստանը պատերազմել են երեք անգամ, որոնցից երկու անգամը` Հիմալայներում գտնվող Քաշմիր տարածաշրջանի համար: 1998 թ.-ից ի վեր երկուսն էլ պարբերաբար իրականացրել են միջուկային զենքի փորձարկումներ: 2002 թ-ին Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրի համար ընթացող բանակցությունները սրվել էին և թվում էր, թե դրանք կավարտվեն միջուկային հակամարտությամբ, բայց 2004 թ-ին վերսկսվեցին երկրների միջև խաղաղ բանակցությունները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


21/04/2011