ԹԱԼԻՇՆԵՐԸ` ՀԱՆՈՒՆ ԱՆԿԱԽ ԹԱԼԻՇՍՏԱՆԻ
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած գիտական քննարկումները, որոնք նվիրված էին Թուրքիայում ապրող զազաներին և ալավիներին, մեկ անգամ ևս ամենայն խորությամբ բացահայտեցին, թե քեմալական ռեժիմը ինչպիսի չարագույժ եռանդով է կարողացել այդ ժողովուրդների ուծացման, հետևողական ձուլման այնպիսի քաղաքականություն վարել, ինչի հետևանքով գրեթե ամբողջովին խաթարվել է Դերսիմում ապրողների ազգային, կրոնական և մշակութային դիմագիծը: Այդ տեսակետից նախընտրելի վիճակում են այսօր Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկները (մահմեդական թաթեր), էլ չխոսենք արդեն թալիշների մասին, որոնք համառորեն դիմանալով Ադրբեջանական պետության վարած ազգահալած քաղաքականությանը, ոչ միայն կարողացել են պահպանել իրենց էթնիկ դիմագիծը, այլև 21-րդ դարում միավորելով իրենց ազգային ներուժը` հանդես գալ քաղաքական հայտով` ընդհուպ մինչև լիակատար անկախություն Ադրբեջանից և Թալիշստանի պետության հիմնումը:
ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Արևելագետ, դոցենտ
ՄԱՇՏՈՑՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Դեռևս երկու տարի առաջ` Թալիշագիտության երկրորդ միջազգային գիտաժողովում, իրանագետ Վարդան Ոսկանյանը հայ և արտասահմանցի գիտնականներին ներկայացրեց իր երկարատև և քրտնաջան պրպտումների արդյունքը` թալիշական այբուբենի նախագիծը, ասել է թե` այդ ժողովրդի հետագա պայքարի և հաղթանակի թերևս ամենից հզոր «զենքերից» մեկը: Ահա այդ այբուբենը կամ, ինչպես թալիշներն են ասում, «Թոժա ալիֆբոն»:
Խորագիր՝ #42 (1060) 30.10.2014 – 5.10.2014, Տարածաշրջան