ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ
Նա երազում էր Շահումյանից բռնագաղթված 20 հազար շահումյանցիներին հայրենիք վերադարձնելու մասին…
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հոկտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Շահեն Մեղրյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի:
ԵՐԻՑՄԱՆԿԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ
Ես հիմա չեմ կարող պատմել այնպես հրաշալի, ինչպես Շահենն ինքը պատմեց Երիցմանկանց եկեղեցու մասին, որ անակնկալ հայտնվել էր հայդուկների նահանջի ձյունոտ, անտառոտ, կիրճ ու ձորոտ ճանապարհին:
Բայց ես նրա նկարագրածով պարզորոշ տեսնում եմ մարդահասակ ձյան տեսքով շրջապատված այդ եկեղեցին, որի չորսբոլորը, գավիթը մաքուր և չոր էր, սակայն, ինչպես մաքուր և չոր է լինում գետինը գարնանը, ձնհալից հետո: Եկեղեցու պատե՞րն էին ջերմություն արձակում, թե՞ Աստված էր գարուն իջեցրել` օգնելու տառապյալներին: Իսկ մասրենիների թփերից կախ-կախ ծանրացել էին ձյան բարուրից դուրս պրծած կարմիր ողկույզները: Եվ ուրիշ ոչինչ: Պատմեց ու արտասվեց Շահենը: Այդ պատկերը կարո՞ղ էր հանգիստ տալ նրան:
ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Խորագիր՝ #42 (1060) 30.10.2014 – 5.10.2014, Ազգային բանակ, Պատմության էջերից