ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Իմ սիրելի նախկին աշակերտ` ներկայիս զինվոր Հայկազ Եգորյան: Շնորհավորում եմ ծննդյանդ 20-ամյա հոբելյանը, մաղթում քաջառողջություն և կյանքիդ հետագա տարիների բազմաբեղուն ու հաջողություններով լի գործունեություն:
Զինվորական լուսանկարիցդ երևում է, որ այն նույն հպարտ, պատասխանատվության բարձր զգացումով ու խրոխտ կեցվածքով Հայկազն ես մնացել: Հիմա ավելի հպարտ պետք է լինես, որ նվիրումով ու բարձր գիտակցությամբ ես կատարում սրբազան պարտքդ հայրենիքիդ հանդեպ:
Շնորհակալություն ծառայությանդ համար, շնորհակալություն, որ դու այդպիսին ես: Տերը քեզ պահապան: Բարի վերադարձ:
Քո նախկին զինղեկ, գնդապետ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երևանի Ռուբեն Սևակի անվան 151 դպրոց
Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Ազգային բանակ