ՀԱՍԿԱՆԱԼ ԹՈՒՐՔԻՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ
1915 թվականից հետո ամեն հայ կյանքում գոնե մեկ անգամ փորձում է հասկանալ, թե ի՞նչ կատարվեց եւ ինչո՞ւ: Իսկ քանի որ դա հնարավոր չէ միանգամից, պատասխան գտնելը հաճախ կյանքի գործ է դառնում: Եւ նույնիսկ ոչ թե մի կյանքի, այլ` սերունդների:
Թվում է, թե ցեղասպանության պատճառների մասին արդեն շատ բան է հայտնի: Ստվարածավալ գրականության մեջ քննության են առնվում երեւույթի հիմնականում քաղաքական ու տնտեսական պատճառները: Մինչդեռ գլխավոր խնդիրը ցեղասպանություն իրագործողների հոգեբանությունը հասկանալն է, քանզի քաղաքական ու տնտեսական շահի համար կարելի է սպանել, բայց սպանությունը ՀԱՃՈՒՅՔԻ վերածելը արդեն բացատրություն է պահանջում: Եւ հազարից մեկի հաճույքը դեռ կարելի է հասկանալ, մինչդեռ զանգվածային սադիզմը բացատրություն է պահանջում:
Խոստովանենք, որ մենք փախչում ենք այս հարցերից: Չենք ուզում խորանալ, իմաստավորել փաստերը: Ցեղասպանության պատմությանը ծանոթանալիս ցնցվում ենք, վրդովվում, թուրքի թշնամի լինելը գիտակցում, բայց ո՛չ կարողանում ենք երեւույթի իրական ծավալները գնահատել, ո՛չ էլ պատճառները հասկանալ, ինչպես Տիեզերքի անսահմանության մասին բոլորս գիտենք, բայց չենք պատկերացնում:
Ինչո՞ւ հայերի ցեղասպանությունն իրագործեցին հենց թուրքերը: Ինչո՞ւ այդ ոճիրը կատարվեց առանձնակի դաժանությամբ: Ինչո՞ւ էր այդ դաժանությունը բնորոշ թուրք ժողովրդի մեծամասնությանը: Եւ ինչի՞ համար մեր ժողովուրդն արժանացավ այդ դառը ճակատագրին: Ըստ իս, սրանք են Հայոց ցեղասպանության հիմնական հարցերը:
Ինչքան էլ մենք փախչենք այս հարցերից, միեւնույն է, պատմությունը ստիպում է մեզ խորհել դրանց մասին: Ինչ-որ մեկն ասես համառ հետեւողականությամբ առիթներ է ներկայացնում նորից նույն խնդրի լուծումը գտնելու:
Ինձ համար հերթական առիթը «Գոլոս Արմենիի» թերթի մի հրապարակումն էր, որից իմացա անցյալ տարվա աշնանը ադրբեջանական գերության մեջ հայտնված` ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի սպանության մի մանրամասն: Անկասկած հիշում եք, որ նա անհայտ հանգամանքներում հայտնվել էր Ադրբեջանի տարածքում (վարկածներից մեկն այն էր, որ նա մոլորվել է, մյուսը, որ նրան առեւանգել են), հետո նրան ստիպել էին հեռուստատեսությամբ հայտարարել, թե իբր դիվերսանտ է եւ նպատակ է ունեցել պայթեցնելու ադրբեջանական դպրոցներից մեկը, իսկ հետո Ադրբեջանը հայտարարեց, որ Մանվելը բանտախցում ինքնասպան է եղել կախվելու միջոցով: Նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց Մանվելի դին: Եւ ահա, «Գոլոս Արմենիում» Մանվելի հարազատներից մեկը նշել է, որ Մանվելի դիակի վրա եղել են խոշտանգումների հետքեր (նրա ներբաններն այրել են), իսկ աչքերը, սիրտն ու թոքերը` հանել: Եւ դա արել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները:
ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԾԻՍԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինչի՞ համար: Խոշտանգելն էլ հասկացանք, բայց ի՞նչ կարիք կար խեղճ հայ պատանու` հասարակ հովվի դիակն այլանդակելու, ներքին օրգանները հանելու: Ադրբեջանի հատուկ ծառայությունների ինչի՞ն էին պետք Մանվելի աչքերը, սիրտն ու թոքերը: Ուտելո՞ւ էին: Պահածոյացնելո՞ւ էին (ըստ Լ.Մելիք-Շահնազարյանի` Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանուհիներն արել են այդպիսի բան): Թանգարանո՞ւմ էին ցուցադրելու: Պիտի հասկանալ: Սա պատահական երեւույթ չէ: Սրա տակ թաքնված է մի հրեշավոր ճշմարտություն:
Առաջին բացատրությունը, որ մարդու միտքն է գալիս, դաժանությամբ վախեցնելն է: Ինչ գնով էլ լինի, վրեժխնդիր լինելու սեփական վճռականությունը թշնամուն հասկացնելն է: Կարճ ասած` Մանվելի դիակը հոշոտելը ադրբեջանցիների ծայրահեղ ատելության դրսեւորումն է: 1960-ական թվականներին Հաիթիի բռնապետ Ֆրանսուա Դյուվալյեի ստեղծած մարդասպանների հատուկ խմբերը, որոնք կոչվում էին «տոնտոն-մակուտ», իսպանական «մաչետե» կոչվող դանակով կտրում-հանում էին իրենց հակառակորդների աչքերը, սիրտն ու թոքերը: Տիրապետող կարծիքի համաձայն` բռնապետը նաեւ ուտում էր իր թշնամիներին, հավաքածու կազմում նրանց գանգերից եւ լիտրը 22 դոլարով վաճառում նրանց արյունը: Բայց չէ՞ որ Հաիթիում «տիրապետող կրոնը» կախարդության ամենաարյունալի ու վայրենի տեսակն է` վուդուն: Մի՞թե Ադրբեջանում էլ վուդուի հետեւորդներ կան:
Ուրիշ ի՞նչ նպատակով կարելի է հանել մարդու սիրտն ու թոքերը, ի՞նչ նախադեպեր են հայտնի պատմությանը: Կան ժողովուրդներ, որոնց բնորոշ է եղել թշնամու սիրտը, լյարդը կամ այլ օրգաններն ուտելը: Դա արվել է թշնամու դրական հատկանիշները, օրինակ` արիությունը, ուժը, իրենց փոխանցելու նպատակով: Նման վարքագծի հիմքում ընկած են այսպես կոչված հոմեոպատիկ եւ կոնտակտային մոգության սկզբունքները, ըստ որոնց` հետեւանքը նման է պատճառին, եւ մի անգամ շփման մեջ եղած մարմինները շարունակում են փոխազդել նաեւ շփումը դադարեցնելուց հետո: Մասնավորապես, սնունդը կարող է փոխանցել իրերի հատկությունները, օրինակ, սիրտը` խիզախություն, ուղեղը` խելք, երիկամները կամ սեռական օրգանները` տղամարդկային ուժ:
Մոգական մտածելակերպի հետ է կապված մարդու ներքին օրգանները հանելու եւս մի պատճառ` ծիսական սպանությունը: Կարելի է հիշատակել, օրինակ, այսպես կոչված «Մուլտանյան գործը»` կապված 1892թ. մայիսի 4-ին Ռուսաստանի Հին Մուլտան գյուղում աղքատ Մատյունինի սպանության հետ. նրա սիրտն ու թոքերը նույնպես հանել էին, ինչպես ենթադրվում էր, ծիսական նպատակներով: Սպանության համար մեղադրվում էր ուդմուրտ գյուղացիների մի խումբ, որը երրորդ դատավարությունից հետո արդարացվեց: Բայց նրանց հասցեին արված մեղադրանքն ուներ առնվազն այն հիմքը, որ ուդմուրտներին հատուկ է եղել մարդկանց զոհաբերելը, ինչն արձանագրված է նրանց բանահյուսության մեջ եւ ճանապարհորդների հուշագրություններում, իսկ առնվազն մինչեւ 1870-ական թվականները մարդկային զոհաբերություններ կատարելու մասին փաստեր արձանագրված են եղել ազգագրական հետազոտություններում:
Կարելի՞ է ենթադրել, որ Մանվել Սարիբեկյանի ներքին օրգանները հանելու դեպքում նույնպես գործ ունենք ծիսական սպանության հետ, որն իրականացրել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները: Միանգամայն հավանական է:
ԲՆԱԾԻՆ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ
Թուրքերի եւ ադրբեջանցիների առանձնահատուկ դաժանությունը վկայող փաստերի պակաս չկա: Արդյո՞ք դաժանությունը կարող է լինել նաեւ ազգային բնավորության գիծ, ազգային հատկանիշ:
Սա, իհարկե, բարդ հարց է, որի վերաբերյալ միանշանակ գիտական պատասխան ակնկալել, թերեւս, չի կարելի: Մեզ համար կարեւոր է այս հարցին պատասխանել նախեւառաջ քրիստոնեական ուսմունքի տեսանկյունից, որովհետեւ երբեմն մեզանում էլ ոմանք ժխտում են թուրքի` որպես հայատյաց դաժան ազգի մասին տեսակետը` վկայակոչելով քրիստոնեության խաղաղասիրական ու մարդասիրական բնույթը:
Բայց ի՞նչ է ուսուցանում Աստվածաշունչը. կան չարագործ մարդիկ, որոնց միջոցով Աստված խրատում է մեղքի մեջ ընկած մարդկանց: Եւ կան ազգեր, որոնք «Աստծու պատիժ» են մյուս ազգերի համար: Աստվածաշնչում գրված է, որ Աստված իր ընտրյալ ազգին օրհնություններ է խոստանում իր նկատմամբ հնազանդության դիմաց, եւ անեծքներ` «Իրեն չլսելու եւ իր պատվիրանները չպահելու համար»: Անեծքների թվում խոսվում է նաեւ «Աստծու պատիժ» դարձած ազգի մասին.
«Ինչպես արծիվն է խոյանում, այնպես էլ հեռու վայրերից` երկրի չորս ծագերից, Աստված քո դեմ կհանի մի ազգ, որի լեզուն չես հասկանա: Այդ ազգը կլինի դեմքով լպիրշ, ծերերին չի խնայի, մանուկներին չի խղճա: Նա կուտի քո հոտերից ծնված անասուններին եւ քո երկրի բերքը: Նա կխլի քո ցորենը, գինին, յուղը, կվերցնի քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը, մինչեւ որ կորստյան մատնի քեզ: Քեզ կճնշի քո բոլոր քաղաքներում, մինչեւ որ տապալվեն քո բարձր պարիսպներն ու ամրությունները, որոնց վրա հույս ես դրել քո ամբողջ երկրում: Քեզ կճնշի քո բոլոր այն քաղաքներում, որ քո Տեր Աստվածը տվել է քեզ» (Երկրորդ Օրենք, 28:49-52):
Այստեղ բացահայտ ասվում է, որ դաժանությունը (ծերերին ու մանուկներին չխղճալը) այդ «լպիրշ» ազգի հատկանիշն է:
Էթնիկական հոգեբանության տեսանկյունից նույնպես հասկանալի է այս երեւույթը: Թուրքերը դաժանությունը բացասական հատկանիշ չեն համարում եւ, կարելի է ասել, նույնիսկ հպարտանում են դրանով: Դա բխում է մասնավորապես այն բանից, որ նրանց ազգային կարեւոր խորհրդանշաններից մեկը, եթե ոչ գլխավորը, գայլն է: Գայլը եղել է թուրքերի (եւ ոչ միայն նրանց) տոտեմը (կրոնական պաշտամունքի առարկան) եւ նույնիսկ առասպելական նախամայրը:
«Տոտեմը նաեւ սոցիալ-հոգեբանական երեւույթ է,- գրում է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը «Էթնիկական հոգեբանություն» գրքում:- Խումբը (տոհմը, ցեղը) հոգեբանորեն նույնանում է տոտեմ-կենդանու հետ, իրեն է վերագրում նրա անունն ու հատկությունները եւ դրա հիման վրա միավորվում եւ համախմբվում է: Հատկությունների նման ինքնավերագրումը իսկապես կարող է նպաստել այդ հատկություններից մի քանիսը ձեռք բերելուն, որովհետեւ, երբ մարդ համոզված է, որ ունի այս կամ այն հատկությունը, ապա ստիպված է իրեն պահել այնպես, որ համապատասխանի այդ պատկերացմանը (ես-պատկերին): Վարքը բնավորություն եւ ինքնագիտակցություն է ձեւավորում»:
Աշխարհի ժողովուրդների մեծ մասի համար գայլը չարության, ագրեսիվության, ագահության, արնախումության, որկրամոլության, խորամանկության ու նենգության, Հին Եգիպտոսում` նաեւ խիզախության, իսկ Հին Հռոմում` հաղթանակի խորհրդանիշ է: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կստացվի, եթե որեւէ ժողովուրդ փորձի իրեն վերագրել այս հատկանիշները` դրանք համարելով դրական եւ ընդօրինակման արժանի:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
Ալբերտ Նալչաջյանն առաջարկում է ցեղասպանության իրագործումը բացատրող հոգեբանական մեխանիզմ, որը հիմնված է այսպես կոչված ֆրուստրացիայի-ագրեսիայի տեսության վրա: Վերջինիս համաձայն` ցեղասպանության ոճրին նախորդում են հետեւյալ հոգեբանական փուլերը:
Առաջին. ֆրուստրացիա: Բառը լատիներեն նշանակում է իզուր սպասում, հույսերի, նպատակների խորտակում: Մարդ հայտնվում է ֆրուստրացիայի վիճակում, երբ նրա նպատակների իրագործման ճանապարհին ի հայտ են գալիս անհաղթահարելի կամ այդպիսին թվացող խոչընդոտներ: Այդժամ նա իրեն զգում է զրկված, վիրավորված: Ինչպես առանձին անհատներ, այնպես էլ էթնոսներ կարող են ֆրուստրացված վիճակին արձագանքել ագրեսիայով, հատկապես այն դեպքում, երբ բնավորությամբ հակված են ագրեսիայի ու դաժանության:
Ա.Նալչաջյանի կարծիքով, տիրապետող էթնոսները (ինչպիսին էին, օրինակ, թուրքերը` Օսմանյան կայսրությունում) ֆրուստրացիա են ապրում ընդհանուր տնտեսական դժվարությունների, էթնիկական փոքրամասնություններին նախանձելու, նրանց համեմատ իրենց բարոյապես ավելի ցածր զգալու, ինչպես նաեւ ռազմական ու քաղաքական պարտությունների պատճառով: Այս բոլոր գործոնները, անկասկած, նպաստել են հայոց ցեղասպանության իրագործմանը:
Ըստ իս, կա թուրք ժողովրդի ֆրուստրացիայի եւս մի աղբյուր, որի դերը, միգուցե, ավելի կարեւոր է եւ ավելի էական: 6-րդ դարի չինական գրավոր աղբյուրներում պահպանված` թուրք ժողովրդի ծագման առասպելի համաձայն` թուրքերի նախնիներն ապրելիս են եղել մի ճահճի եզրին: Հարեւան ցեղերից մեկը բնաջնջում է նրանց, եւ ողջ է մնում վիրավոր ու հաշմված մի տասնամյա տղա: Նրան սնում-պահում է էգ գայլը, որը հետո դառնում է տղայի կինը: Թշնամիները տղային, այնուամենայնիվ, սպանում են, իսկ գայլը փախչում է լեռներն ու քարանձավում ծնում տղայի տասը որդիներին: Նրանցից մեկը` Աշինան, դառնում է ցեղի առաջնորդ: Աշինայի սերունդներից մեկը` Ասյան-շադը, ցեղը հանում է քարանձավից, եւ նա բնակություն է հաստատում Ալթայում, որտեղ էլ ցեղն անվանում են թյուրք:
Փաստորեն, իրենց առասպելի համաձայն` թուրքերն իրենք են ցեղասպանության զոհ: Իրենց կազմավորումը սկսվում է ցեղասպանությունից, իրենց ինքնագիտակցումը` ցեղասպանության առաջ բերած խորը ֆրուստրացիայից: Եթե նկատի առնենք, որ առասպելի հիմքում, ամենայն հավանականությամբ, ընկած է միջցեղային դաժան ընդհարման իրական դեպք, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վշտից, ատելությունից ու վրեժխնդրությունից է սկսվել թուրքերի պատմությունը: Կոտորածից փրկված միակ մարդու` տասնամյա երեխայի ամուսնությունը գայլի հետ, թերեւս, խորհրդանշում է հոգու ամբողջ զորությամբ թշնամուց վրեժխնդիր լինելու վճռականությունը, նրան ատելու հավիտենական երդումը: Միանգամայն տրամաբանական է, որ այսպիսի ծագումնաբանություն ունեցող ժողովուրդը պետք է դառնար դաժան, արնախում, հիշաչար, նենգ եւ ունակ ու պատրաստ լիներ ցեղասպանության ենթարկելու այլ ժողովուրդների:
Երկրորդ փուլ` պրոյեկցիա կամ պրոյեկտիվ ատրիբուցիա. այսպես են անվանում սեփական անցանկալի գծերի ու հակումների վերագրումը այլ մարդկանց: Սա ոչ միայն անհատական, այլեւ էթնիկական ինքնապաշտպանության մեխանիզմ է: Օրինակ` Օսմանյան կայսրությունում թուրքերը հայերին էին վերագրում սեփական թերությունները` խորամանկությունը, նենգությունը, չարությունը, ծուլությունը:
Երրորդ փուլ` զոհի ապամարդկայնացում. զոհը հռչակվում է որպես մարդկային բարձրագույն հատկանիշներից զուրկ, ոչնչացման ու արհամարհանքի արժանի էակ: Սա թույլ է տալիս նրա նկատմամբ լինել առանձնահատուկ դաժան ու խղճի խայթ չզգալ:
Չորրորդ փուլ` ռացիոնալացում. տրամաբանորեն հիմնավորվում եւ արդարացվում է զոհի հանդեպ կատարվելիք ոճիրը: Ռացիոնալացման օրինակ է այն թեզը, թե իբր թուրքերը վախենում էին պատերազմի ժամանակ հայերի դավաճանությունից:
Թե՛ թուրքերը եւ թե՛ ադրբեջանցիները անցել են հոգեբանական այս բոլոր փուլերը:
«ԱՍՏՎԱԾ, ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ»
Իսկ ինչո՞ւ մենք դարձանք թուրքի զոհը: Այս հարցը սովորաբար քննության է առնվում պատմաքաղաքական տեսանկյունից: Բայց, ըստ իս, առավել կարեւոր է հարցի քրիստոնեական պատասխանը, որովհետեւ Հայոց ցեղասպանությունը շատ հայերի համար գայթակղության քար է դարձել հենց Աստծուն հավատալու ճանապարհին: «Եթե Աստված կա, ինչո՞ւ թույլ տվեց, որ մեր ժողովուրդն անցնի այդ դժոխքի միջով»,- հարցնում են շատերը: Մինչդեռ պատասխանը դարձյալ Աստվածաշնչի մեջ է:
Վերադառնանք վերոհիշյալ հատվածին, որում նկարագրված են Աստծու հանդեպ անհավատարմության ու մեղքերի համար սահմանված անեծքները: Դրանք պարզապես սոսկալի են, եւ ընթերցողի աչքի առաջ ասես հառնում է Մեծ Եղեռնի պատկերը. «ձեր դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների կեր կդառնան, եւ ոչ ոք չի լինի, որ քշի դրանց», «զրկված ու կողոպտված կլինես, եւ ոչ ոք օգնության չի գա քեզ: Կին կառնես, բայց մի ուրիշ տղամարդ նրան կխլի քեզնից: Տուն կշինես, բայց ինքդ չես բնակվի նրա մեջ: Այգի կտնկես, բայց ինքդ չես քաղի բերքը: Քո արջառը կմորթվի քո առջեւ, բայց դու չես ուտի դրանից: Քո էշը կգողանան քեզնից, բայց դու այն հետ չես դարձնի քեզ մոտ: Քո ոչխարը կմատնվի քո թշնամու ձեռքը, եւ ոչ ոք չի լինի, որ օգնի քեզ: Քո տղաներն ու աղջիկները օտար ազգի ձեռքը կմատնվեն, եւ դու տկարացած կկոցած աչքերով կնայես նրանց, եւ քո ձեռքը չի հասնի նրանց: Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կուտի քեզ անծանոթ մի ազգ, եւ դու մշտապես զրկված ու խորտակված կմնաս», «ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ»: «Քո թշնամու` քեզ պատճառած տառապանքի ու նեղության ժամանակ կուտես քո որովայնի ծնունդները` Տիրոջ քեզ տված քո տղաների ու աղջիկների միսը», «Քո Տեր Աստվածը քեզ կցրի բոլոր ազգերի մեջ` երկրի մի ծայրից մինչեւ մյուս ծայրը», «այդ ազգերի մեջ էլ հանգստություն չի տա քեզ», «այնտեղ նա քեզ կտա տխուր սիրտ, արտասվաթոր աչքեր ու հյուծված մարմին: Քո աչքերի առաջ քո կյանքը մազից կախված կլինի, գիշեր ու ցերեկ կզարհուրես ու վստահ չես լինի քո կյանքի համար» (Երկրորդ Օրենք, 28-րդ գլուխ):
Ցավալիորեն ծանոթ պատկեր է, այնպես չէ՞: Այստեղից կարելի է եզրակացնել, որ գուցե ցեղասպանությունը Աստծու անեծքն էր մեր ժողովրդին` ծանրագույն մեղքերի եւ Իրենից հեռանալու համար: Ազգային հոգեւոր վերածննդի համար սա գիտակցելը կարեւոր է:
ԹՈՒՐՔԻ ՀԱՐԵՒԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՈՒՏԸ
Այսուհանդերձ, թուրքի հարեւանությունը առնվազն երկու դրական կողմ ունի հայ ժողովրդի համար: Առաջին. որ նրանից կարելի է պետականություն կառուցել սովորել: «Կարող ենք հազարավոր հատորներ գրել, եւ գրել ենք, եւ թուրքին հռչակել գազան, ոճրագործ, ավազակ, ինչ կուզեք, եւ սխալված չենք լինի, բայց այդ ամենը չի փոխում այն փաստը, որ նա ազգովի ու քաղաքականապես ավելի գիտուն եւ խելացի դուրս եկավ հայ-թուրքական կռվի մեջ»,- գրում է Շահան Նաթալին: Թշնամուց կարելի է եւ պետք է սովորել:
Երկրորդ դրական կողմն էլ այն է, որ թուրքական վտանգը մեր ժողովրդի համար ինքնակազմակերպման խթան է: Անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի տեսության համաձայն` Թուրքիան եւ Ադրբեջանը, որպես արտաքին սպառնալիքներ, որպես արտաքին մարտահրավերներ, որպես մրցակիցներ, կարող են նպաստել հայի ինքնության պահպանմանը եւ հայկական քաղաքակրթության զարգացմանը: Պայմանով, որ մենք ունենանք պայքարելու կամք ու վճռականություն:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ