ՈՂՋՈ՜ՒՅՆ, ԻՄ ԶԻՆՎՈՐ ԸՆԿԵՐ
Վերջերս գործուղման էի մեկնել գնդապետ Գ.Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Որքան մեծ եղավ ուրախությունս, երբ այնտեղ հանդիպեցի ընկերոջս՝ Պետրոսին: Ավելի էր ամրացել, ավելի առնական տեսք ուներ… Արդեն տասը ամիս է՝ նա ծառայում է առաջնագծի զորամասում: Լավ է ծառայում, նրան հարգում եւ սիրում են թե՛ սպաները, թե՛ ծառայակիցները: Նրա նման զինվորների մասին այսպես խոսեց սպաներից մեկը. «Ուժեղ կամքով, բանիմաց, զգոն, վճռական զինվորը ամենահուսալի պատվարն է թշնամու դեմ, և մեր զինվորների մարտական ոգին ամբողջովին բավարար է ցանկացած մարտական խնդիր լուծելու համար»:
Շատ ուրախացա ընկերոջս համար: Ես էլ այդ ընթացքում նրան լուսանկարեցի՝ որպես այդ օրվա մեր հանդիպման հիշատակ:
-Սիրելի՛ Պետրոս, քո եւ ընկերներիդ ուժի, պատասխանատվության, նվիրվածության շնորհիվ է պահպանվում մեր երկրի փխրուն խաղաղությունը: Մեր խաղաղ եւ ապահով օրերի համար պարտական ենք ձեզ: Քո գլխավորությամբ մեր բոլոր զինվորներին մաղթում եմ խաղաղ և անվտանգ ծառայություն: Եղեք առողջ, հաստատուն եւ անսասան: Դուք եք հայ զինվորականության հաղթական ավանդույթների շարունակողը:
Հպարտ ենք ձեզնով:
Նյութը՝ լուսանկարիչ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Ազգային բանակ