ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ԵՂԱ
Ես զինվորի հայր եմ: Դա արդեն հպարտություն է: Բայց, երբ իմանում ես, որ քո որդին նաև լավ է ծառայում, օրինակելի զինվոր է, աշխարհով մեկ ես լինում:
Ահա այդպիսի ապրումներ ունեցա, երբ օրերս ստացանք զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պ. Պողոսյանի կողմից իմ ընտանիքին ուղղված շնորհակալագիրը: Պատկերացնո՞ւմ եք մեր ուրախությունը: Զորամիավորման հրամանատարը մեզ ասում է, որ կարող ենք հպարտանալ մեր որդով, որ նա լավ զինվոր է, պարտաճանաչ ու բարեխիղճ:
Ինչպիսի՜ երջանկություն, ինչպիսի՜ պարծանք:
Ուրախ եմ, անչափ ուրախ, որ որդիս՝ Հրաչը, մեր Հայրենիքին արժանի զինվոր է: Սա մեծ երջանկություն է:
ՀԱՅԿ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Ազգային բանակ