ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ…
Ես՝ որպես հայ մայր, խոնարհվում եմ մեր բանակի և նրա հրամանատարության առջև այն սխրանքի համար, որ կատարեցին մեր ժողովրդի համար: Այդ ծանր ու դաժան տասներեք օրերի ընթացքում մեր բանակն իրականացրեց շատերի համար անհնարին թվացող մի գործողություն` փրկելով մեր զոհված զավակների աճյունները և արժանացնելով մայր հողին: Դուք փրկեցիք հայրենիքի համար ընկած հերոսների աճյունները, ինչը մեծ մխիթարություն է նրանց սգացող և սևազգեստ մայրերի համար:
Ես անձամբ երբեք չեմ կասկածել մեր բանակի ուժի, մեր հրամանատարների քաջության և անձնվիրության վրա: Ես գիտեի, որ մեր բանակը մինչև վերջ կկանգնի ու կպայքարի իր ամեն մի զինվորի կյանքի համար:
Չնայած իմ զառամյալ տարիքին` 83 տարեկան, խոնարհվում եմ մեր քաջ տղաների հիշատակի առաջ և ամբողջ էությամբ ցավակցում եմ այն երիտասարդ մայրերին, ովքեր այնքան շուտ արժանացան իմ ճակատագրին:
Փա՛ռք մեր զոհերին, որոնք հավերժ մնացին իրենց բարձունքին:
Փա՛ռք մեր անպարտ բանակին: Փա՛ռք մեր զինվորին:
Մայր Արաքս`
զոհված ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մայրը