Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԴԻՐՔԱՊԱՀ ԶԻՆՎՈՐԻՑ



«Փորձ և մասնագիտական հմտություն. սրանք են այսօրվա բանակայինին ներկայացվող պահանջներից երկուսը, որ օգտագործում ենք մեր զինվորների հետ»,- ասում է զորամասի գումարտակներից մեկի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Վարդևանյանը: 20 տարուց ավելի է, ինչ աշխատասեր մայորը հայկական բանակում է, ուրախանում է ամենօրյա բանակի ձեռքբերումներով ու խորապես ցավում ամեն մի կորստով:

-Մեր նպատակը զինվորի մեջ հայ տղամարդու կերպար կերտելն է,- ասում է մայոր Ա. Վարդևանյանը: -Սպայի աշխատանքը հենց այն է, որ անի ամեն ինչ, որպեսզի դրսի խնդիրները չխանգարեն զինվորին անցկացնելու իր ծառայությունը: Հաջորդ խնդիրը գրագիտության, կարդացածության ցածր մակարդակն է, որի պատճառները պետք է փնտրենք դպրոցում, տանը: Երկու տարին քիչ չէ նրանցից լավ զինվոր ու լավ քաղաքացի դաստիարակելու համար:

Մայոր Վարդևանյանը համոզված է, որ՝ «Հայաստանը սկսվում է դիրքապահ զինվորներից»:

Խոսելով զինվորների հոգեբանական պատրաստվածությունից՝ Ա. Վարդևանյանը նկատում է, որ այսօր հայ զինվորը հոգեբանորեն պատրաստ է կանգնելու եւ պաշտպանելու իր հայրենիքը` առանց վախի. «Գուցե նորեկները դժվար են կոտրում իրենց մեջ այդ վախը, բայց մի քանի անգամ առաջին գծում կանգնածներն արդեն լիովին վստահելի դիրքապահներ են»:

Նյութը և լուսանկարը` ԳԵՎՈՐԳ ԴԵՐՁՅԱՆԻ

Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Ազգային բանակ


04/12/2014