Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ



Հարգելի՛ «Հայ զինվոր»

Ես` պաշտոնաթող գնդապետ Արտիկ Ավետիքի Մամիկոնյանս, շուրջ 43 տարի ծառայել եմ զինված ուժերում (սկզբում խորհրդային բանակում, իսկ 1993թ. սկսած` ՀՀ զինված ուժերում), մասնակցել եմ Արցախյան ազատամարտին` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: 2004թ. զորացրվել եւ մինչեւ այժմ զբաղվում եմ հայրենիքիս որակյալ սպաներ պատրաստելու գործով` որպես դասախոս Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

Իմ պապը` Գիգոլ Մամիկոնյանը, նույնպես եղել է ռազմական գործիչ: 1918թ. նշանակվել է որպես Ղարսի ոստիկանապետ, կռվել է թուրքերի դեմ, այդ կռիվներում վիրավորվել եւ մնացել է հաշմանդամ: Նա մեզ դաստիարակել է հայրենասիրության եւ նվիրվածության ոգով:

Այսքանը ես գրում եմ որպես նախաբան, որպեսզի «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորեմ թոռնիկիս` Ալիկ Ռոբերտի Մամիկոնյանին ծննդյան 19-ամյակի առթիվ, որը լրանում է սույն թվականի դեկտեմբերի 15-ին: Ալիկը ծառայում է սահմանամերձ N զորամասում:

Սիրելի՛ Ալիկ, մենք բոլորս շնորհավորում ենք քեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Համոզված եւ վստահ ենք, որ դու արժանի ես մեր տոհմի ավանդույթներին, քո անբասիր, պարտաճանաչ եւ ջանասեր ծառայությամբ բարձր կպահես հայ զինվորի պատիվը, հայրենիքի պատիվը, մեր պատիվը:

Շնորհավորելով ծննդյանդ տարեդարձը` մաղթում ենք քեզ եւ քո ընկերներին առողջություն, խաղաղություն, բարի ծառայություն եւ բարի վերադարձ:

Եղի՛ր հարենիքին արժանի զինվոր, ամուր եւ անառիկ պահիր մեր սրբազան սահմանները:

Մեծ սիրով`

քո պապ` Արտիկ Մամիկոնյան, Ժենյա տատ,

Ռոբերտ եւ Արփինե ծնողներ,

Նուշիկ հորաքույր

եւ քո քույրիկ Նելլի

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ազգային բանակ


11/12/2014