Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ



Մարզական լրագրողների Հայաստանի ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշվել են 2014-ի մրցաշրջանի մեր երկրի 10 լավագույն մարզիկները:

Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Ուշագրավն այն է, որ քվեարկության բոլոր մասնակիցներն էլ նախապատվությունը տվել են եւ ցուցակում առաջինը նշել գյումրեցի մարզիկի անունը:

Ստորև ներկայացնում ենք 10 լավագույններին.

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (հ / հ ոճի ըմբշամարտ) 300 միավոր

ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ (հ /հ ոճի ըմբշամարտ) 270

ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (ծանրամարտ) 189

ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ազատ ոճի ըմբշամարտ) 175

ՎԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ (ծանրամարտ) 125

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ (ձյուդո) 106

ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ (մարզական սամբո) 104

ՄԱՎՐԻԿ ՆԱՍԻԲՅԱՆ (մարտական սամբո) 97

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ (սպորտային մարմնամարզություն) 96

ԳԱՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ (ազատ ոճի ըմբշամարտ) 74

Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը , որը ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել աշխարհի առաջնությունում:

Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Մարզաշխարհ


18/12/2014