Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԸ



«Մեր զինվորների խառնվածքն ավելի շուտ հարձակողական է, քան՝ պաշտպանողական, ուստի ղեկավարությունը չպետք է մոռանա, որ արտակարգ իրավիճակներում պետք է հարձակվելու հրաման տա»:
Խոսե Ֆրանսիսկո դը Սան Մարտին
արգենտինացի գեներալ

♦♦♦

«Պաշտպանվելու համար ուժերս քիչ էին, ուստի հարձակվեցի»:
Ռոբերտ Լի (1807-1870),
ԱՄՆ բանակի գնդապետ

♦♦♦

«Հակառակորդի զորքն այնքան շատ է մեզնից, որ մեզ մնում է միայն մի բան. մենք պետք է գրոհենք»:
Էնդրյու Բրաուն Կաննինգհեմ
(1883-1963), Բրիտանիայի
թագավորական ՌԾՈՒ ծովակալ

♦♦♦

«Եթե անելիքդ չգիտես, հարձակվի՛ր»:
Հայնց Վիլհելմ Գուդերիան (1888-1954), գերմանական բանակի
գեներալ-գնդապետ

♦♦♦

«Իմ կենտրոնը տեղի է տալիս, թեւերս հետ են շպրտված. հրաշալի~ է, ես հարձակվո՛ւմ եմ»:
Ֆերդինանդ Ֆոշ
(1851-1929),
Ֆրանսիայի մարշալ

♦♦♦

«Վճռական գրոհը լավագույն պաշտպանությունն է»:
Խեյխատիրո Տոգո
Ճապոնիայի կայսերական նավատորմի ծովակալ

♦♦♦

«Հարձակվեի՞, թե՞ պաշտպանվեի այդ իրավիճակում: Համաձայն այն սկզբունքի, որով նվազագույն իսկ հնարավորության դեպքում առաջնորդվել եմ ամբողջ պատերազմի ընթացքում, որոշեցի հարձակվել»:
Ալեքսեյ Բրուսիլով
ռուսական բանակի գեներալ

♦♦♦

«Գրոհը թշնամուն ոչնչացնելու հիմնական միջոցն է»:

♦♦♦

«Հարձակումն առաջնային է, պաշտպանությունը՝ երկրորդական»:
Մաո Ցզեդուն

♦♦♦

«Կորպուսի հրամանատար Մենթոն Էդին կարծում էր, թե օրական մեկ մղոն առաջ գնալը բավական է: Ես ասացի, որ օրական 50 մղոն պետք է անցնել, եւ նա գույնը գցեց»:
Ջորջ Ս.Պատտոն-կրտսեր
ԱՄՆ բանակի գեներալ

♦♦♦

«Իմ հրամանատարները պետք է գիտակցեն, որ իրենց յուրաքանչյուր քայլ գրոհ է, գրոհ, գրոհ եւ ոչնչացում: Եթե կան հրամանատարներ, ովքեր սա չեն հասկանում, թող հենց հիմա իրենց տեղը զիջեն նրանց, ովքեր վստահ են, որ գործը գլուխ կբերեն»:
Գեներալ Նորման Շվարցկոպֆ

♦♦♦

«Նրանք հասկացան, որ անվտանգությունն ապահովվում է նախապատրաստական երկար աշխատանքով, այլ ոչ թե խրոխտ մարտականչերով, որոնցով նրանք ճակատամարտից առաջ ոգեւորում էին միմյանց»:
Ֆուկիդիդես, «Պատմություն», մ.թ.ա. 404թ.

♦♦♦

«Գրոհի գլխավոր նպատակը հակառակորդի նկատմամբ ֆիզիկական եւ բարոյական գերիշխանություն հաստատելն է»:
Ջորջ Սմիթ Պատտոն-կրտսեր

♦♦♦

«Ոչ թե մեռնելն է պատվարժան, այլ՝ ճիշտ ապրելը»:
Ջոն Ֆրեդերիկ Ֆուլլեր
բրիտանական բանակի գեներալ-մայոր

♦♦♦

«Ապահովությունն առաջնահերթ է» սկզբունքը պատերազմի ժամանակ հանգեցնում է աղետի:

♦♦♦

«Անվտանգ ճակատամարտեր չեն լինում»:
Ուինսթոն Չերչիլ

Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Հոգևոր-մշակութային


25/12/2014