ԳԵՈՐԳԻ ԳՈՒՐՋԻԵՎ. ՓԻԼԻՍՈՓԱՆ, ՀՈԳԵԲԱՆԸ ԵՎ ՄՈԳԸ
♦ Նա կարծես գիտեր բոլոր հարցերի պատասխանը:
♦ Ժամանակակիցների բնութագրմամբ` նա մի մարդ էր` հնդիկի կամ արաբի դիմագծերով, անսովոր արտաքինով, հայացքը յուրահատուկ խորը, ներթափանցող:
♦ Ծննդյան ճիշտ թվականը հայտնի չէ. մի առիթով նա ասել է, որ գալու է ժամանակը, երբ սերունդները կռահելու են այդ թիվը:
♦ Ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի)` հույն վաճառականի ընտանիքում:
♦ Վաղ հասակից Գուրջիևը տարված է եղել սիմվոլիկայի հնագույն գաղտնիքներով, կիրառել տարբեր մեդիտացիաներ, ականատես է դարձել մի շարք անբացատրելի ֆենոմենների:
♦ Նրա կյանքի ուղենիշը եղել է տատի խոսքը. «Լսի՛ր ու մտապահի՛ր. կամ մի՛ արա այն, ինչ անում են բոլորը, կամ արա այն, ինչ ոչ ոք չի անում»:
♦ Նա տասնմեկ տարեկանում փախչում է տնից` դառնալով հավիտենական պանդուխտ` իմաստություն որոնելու և նախախնամության խորհուրդը բացահայտելու համար:
♦ Գուրջիևը իմաստություն է որոնել աշխարհի տարբեր երկրներում և ուսումնասիրել աշխարհի կրոնները:
♦ Նա կարող էր ցուլին մտովի սպանել տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա, բայց երդվել էր երբեք և ոչ մի դեպքում չօգտագործել իր զարմանալի կարողությունը` բացի հետազոտական նպատակից:
♦ Գուրջիևի ինքնազարգացման տեխնիկայից առաջացել է հոգեբանության առաջատար ուղղություններից մեկը` նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը:
♦ Նա ողջ կյանքի ընթացքում (1866 կամ 1877-1949) աշխատել է իր ունակությունների զարգացման վրա, մինչև հասել է ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
♦ Միշտ ավարտին հասցրու քո կողմից սկսածը:
♦ Ինչ որ անում ես, արա այնքան լավ, ինչքան դա հնարավոր է:
♦ Շռայլությունդ ցուցաբերիր առանց վկաների:
♦ Ցանկացած մարդու հետ վարվիր այնպես, ինչպես քո ամենամոտ հարազատի հետ կվարվես:
♦ Ինչ որ փչացրել ես, ուղղի՛ր:
♦ Սովորիր ստանալ և շնորհակալ լինել յուրաքանչյուր պարգևի համար:
♦ Օգնիր նրանց, ովքեր քո կողքին են, սակայն նրանց քեզանից կախյալ մի դարձրու:
♦ Չափազանց շատ տարածություն մի՛ զբաղեցրու:
♦ Բաշխի՛ր արդարացիորեն:
♦ Մի՛ գայթակղիր:
♦ Մի՛ խոսիր քո անձնական խնդիրների մասին:
♦ Անօգուտ բարեկամություն մի՛ հաստատիր:
♦ Մի՛ վաճառիր քեզ:
♦ Հարգիր քո կողմից ստորագրված համաձայնագրերը:
♦ Մի՛ նախանձիր ուրիշի ունեցվածքին և նվաճումներին:
♦ Խոսիր միայն այն մասին, ինչն անհրաժեշտ է:
♦ Մի՛ մտածիր այն օգուտների մասին, որ կարող են բերել քո գործողությունները:
♦ Վեճում միշտ քեզ դիր ուրիշների տեղը:
♦ Ընդունի՛ր, եթե ինչ-որ մեկը քեզ գերազանցել է:
♦ Հաղթահարի՛ր քո վախերը:
♦ Օգնիր ուրիշներին, որ նրանք ունակ դառնան իրենք իրենց օգնել:
♦ Հաղթահարի՛ր քո միջի թշնամության զգացումը և եղիր նրանց կողքին, ում ցանկանում ես մերժել:
♦ Ատելությունդ կարեկցանքի փոխիր:
♦ Քեզ մի՛ գովաբանիր, բայց մի էլ վիրավորիր:
♦ Զարգացրու երևակայությունդ:
♦ Վճարիր քեզ համար արված աշխատանքի և ծառայությունների համար:
♦ Մի՛ փորձիր ուրիշների մոտ քո նկատմամբ խղճահարության կամ հիացմունքի զգացումներ առաջացնել:
♦ Երբեք մի՛ հակաճառիր, ուղղակի պահպանիր լռություն:
♦ Եթե հրապարակայնորեն վիրավորում ես, հրապարակայնորեն էլ ներողություն խնդրիր:
♦ Նկատելով խոսակցության մեջ սխալդ, մի՛ պնդիր քո ճիշտ լինելը:
♦ Մի՛ պաշտպանիր քո նախկին գաղափարները միայն նրա համար, որ դրանք արդեն բարձրաձայնել ես:
♦ Անօգուտ իրեր մի՛ պահիր:
♦ Քեզ մի՛ զարդարիր ուրիշի գաղափարներով:
♦ Անվանի մարդկանց հետ մի՛ նկարվիր:
♦ Ինքդ եղիր քո դատավորը:
♦ Եթե դու մեդիտացիա ես անում և քեզ մոտ հայտնվում է Սատանան, նրան էլ ստիպիր մեդիտացիա անել:
Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Հոգևոր-մշակութային