ԻՆՉ ՏԵՍՔ ԿՈՒՆԵՆԱ GOOGLE-Ը 2015-Ի ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայկական բանակի նախկին զինվոր (զորացրվել է մոտ մեկ տարի առաջ) Վանանդ Մկրտչյանը Change.org-ում ստեղծել է խնդրագիր` նպատակ ունենալով մարդկությանը իրազեկել ցեղասպանության մասին: Նա դիմել է Google ընկերությանը, որպեսզի վերջինս իր կայքի գլխավոր էջում 2015թ. ապրիլի 24-ին տեղադրի Հայոց ցեղասպանության մասին իրազեկող doodle: Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է, որը տեղեկությամբ հղում է պարունակում տվյալ իրադարձության մասին տեղեկատվությամբ: Այն հայտնվում է Google-ի կայքում հատուկ իրադարձությունների, տարելիցների և հռչակավոր մարդկանց ծննդյան օրերին:
Շուրջ 25 հազար մարդ արդեն միացել է այս խնդրագրին, և այդ թիվը արագ աճում է:
Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Պատմության էջերից