Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԻ ՏԱՐԵԳԼՈՒԽՆԵՐԸ



Բոլոր եվրոպական եւ բազմաթիվ այլ երկրներում Նոր տարին կամ տարվա առաջին օրը, այլ խոսքով՝ տարեգլուխը, համարվում է հունվարի 1-ը։

Հայերը հունվարի 1-ը տարեգլուխ են ընդունել 18-րդ դարից, Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի տոմարով։ Դրանից դարեր առաջ հայերը տեւական ժամանակ տարեգլուխ են համարել հայկական հին տոմարի առաջին ամսվա՝ Նավասարդի առաջին օրը, որը նոր տարով համընկել է օգոստոսի 11-ին։ Սակայն, ըստ առանձին անձանց կազմած տոմարների կամ պարբերաշրջանների՝ սահմանվել են նաեւ այլ տարեգլուխներ։

Այսպես՝ տարեգլուխ է համարվել փետրվարի 29-ը, սակայն Հովհաննես Սարկավագ Իմաստասերը, 1084-ին կազմելով պարբերաշրջանի աղյուսակ, տարեգլուխն այդ օրվանից տեղափոխել է օգոստոսի 11, փաստորեն վերականգնելով Նավասարդ ամսվա առաջին օրը որպես տարեգլուխ։

Ազարիա Ջուղայեցու կազմած օրացույցով (17-րդ դարի առաջին կես) տարեսկիզբ է համարվել գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ը։ Այս օրացույցը շուրջ երկու հարյուրամյակ օգտագործել են պարսկահայերը եւ մասամբ՝ հնդկահայերը։

1807-ին Մինաս Կամսարականի կազմած օրացույցով տարեգլուխ է համարվել հունվարի 6-ը՝ Քրիստոսի ծննդյան օրը։

Ըստ տարբեր օրացույցների եւ տոմարների՝ տարեգլուխ համարվել են նաեւ այլ օրեր։

Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Պատմության էջերից


27/12/2014