ՔՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ «ՈՍԿԵ ԳՆԴԱԿ» ՄՐՑԱՆԱԿԻՆ
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ընթացքում «Ոսկե գնդակի» մրցանակին արժանացավ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Ի դեպ, անվանի ֆուտբոլիստն այս պատվավոր մրցանակին է արժանանում երրորդ անգամ:
Հավակնորդների եռյակում էին նաև «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր, կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ու Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը:
Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Մարզաշխարհ