ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ
Բուլղարիայի պաշտպանության նախարարության հրապարակած վերազինման ծրագրի համաձայն՝ առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա գնել, այդ թվում՝ կործանիչներ, տեղորոշիչ համակարգեր ռազմածովային ուժերի համար, կապի միջոցներ և այլն: Այդ նպատակների համար կծախսվի 1,5 միլիարդ դոլար: Ծրագրում ներառված են 13 կարևոր նախագծեր, որոնցից առաջնահերթը բազմանպատակային կործանիչի ձեռքբերումն է: Գումարի գրեթե կեսը կհատկացվի հենց կործանիչների գնման համար: Նախատեսվում է մինչև 2020թ. Բուլղարիայի ռազմական ծախսերը պահել ՀՆԱ-ի 1,5 տոկոսի սահմաններում: Վերջին տարիներին երկրի ռազմական բյուջեն պարբերաբար կրճատվել է` 2008թ. 2,4 տոկոսից հասնելով 1,3 տոկոսի՝ 2011թ.: Նշենք, որ 2004թ. Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և, ստանձնած պարտավորությունների համաձայն, պաշտպանական ոլորտի վրա պետք է ծախսի ՀՆԱ-ի 2 տոկոսից ոչ պակաս գումար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական