ԼՐԱԳՐՈՂԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿՈՉԵՐ
Աշխարհի ուշադրությունն ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական կառավարությանը: Լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի ևս մեկ վկայություն է: Խադիջա Իսմայիլովային անմիջապես ազատ արձակելու միջազգային կազմակերպությունների կոչերին միացել է նաև Թել Ավիվի լրագրողների ասոցիացիան: Կազմակերպության նախագահ Ռոտեմ Ավրուտսկին Բաքվի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել խիզախ լրագրողին: Թերթը հիշեցնում է, որ Իսմայիլովան բացահայտել է նախագահ Ալիևի, նրա ընտանիքի և կառավարության անդամների կոռուպցիոն գործողությունները և քննադատական հոդվածներ հրապարակել, ինչի համար լրագրողը ճնշումների է ենթարկվել, իսկ հետո էլ կալանավորվել:
Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Տարածաշրջան