ԳԻՇԵՐԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
Հնդկական Hindustan Aeronautics ընկերությունն ավարտել է Tejas կործանիչի թռիչքային նոր փորձարկումների առաջին փուլը: Փորձարկումների ընթացքում ստուգվել է ինքնաթիռի` գիշերային պայմաններում թիրախներ հայտնաբերելու և հարվածներ հասցնելու կարողությունը: Ինքնաթիռը հաջող է հանձնել քննությունը և հաստատել է գիշերային օպերացիաներին մասնակցելու հնարավորությունը: Կործանիչի վրա տեղադրված EL/M-2032 ռադարն ու նման թռիչքների համար անհրաժեշտ այլ սարքավորումներ իսրայելական արտադրության են` Israel Aerospace Industries և Rafael ընկերությունների: Հենց դրանց աշխատանքն էլ ստուգվել է նշված ժամանակահատվածում:
Մոտ երկու ամսից կանցկացվի գիշերային փորձարկումների երկրորդ փուլը, որոնց ավարտին Tejas-ը կարող է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կողմից առանց սահմանափակման մարտական կիրառման թույլտվություն ստանալ և սպառազինության վերցվել:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական