ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Միացյալ Թագավորության ՊՆ պաշտպանության համակարգերի և տեխնոլոգիաների լաբորատորիայի անձնակազմը տեղափոխվել է Աֆղանստան, որպեսզի աջակցի այնտեղ իրակացվող ՆԱՏՕ-ի առաջիկա գործողություններին: Անձնակազմը կօգնի պլանավորել HQ ISAF գործողությունը` օգտագործելով Peace Support Operations Model (PSOM) համակարգչային ծրագիրը:
Միայն կամավորներից բաղկացած անձնակազմը մեկշաբաթյա կոնֆերանս էր կազմակերպել Քաբուլի միջազգային օդանավակայանում: Կոնֆերանսի ընթացքում քննարկվում էին մինչև հաջորդ ձմեռ իրականացվելիք գործողությունները, բացի դրանից, կոնֆերանսին մասնակցող ավելի քան 150 հոգանոց լսարանի համար պարզաբանվում էր «PSOM»-ի մոդելը:
– Նշանակալից էր այն փաստը, որ կոնֆերանսը համախմբեց դաշնակից ուժերին և աֆղանցի մեր գործընկերներին,- հայտարարել է բրիտանական բանակի գնդապետ Գարի Դիքինը: