ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ
Ապրիլի 2-ին ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է Մեծ Բրիտանիային վաճառել «MK15 PHALANX Close-In Weapon System (CIWS)» հրանոթների կատարելագործման համակարգը, որը ներառում է հարակից սարքավորումներ, մասեր, տեխնիկական բրոշյուրներ և փաստաթղթեր: Պայմանագիրը կարժենա մոտ 137 միլլիոն ԱՄՆ դոլար:
Միացյալ Նահանգների այս քայլը կնպաստի ՆԱՏՕ-ի առանցքային անդամի` Մեծ Բրիտանիայի անվտանգության ապահովմանը: Մեծ Բրիտանիան եղել է և է Եվրոպայի քաղաքական կայունությունն ու տնտեսական հզորությունն ապահովող գլխավոր ուժը:
«MK 15 PHALANX CIWS»-երը օգտագործվում են ռազմածովային ուժերում` նավերը օդային և ծովային հարձակումներից պաշտպանելու համար: Բրիտանիայի` կատարելագործված հրանոթներով զինված ռազմածովային ուժերի նավերն օժտված կլինեն ուժեղացված ազդեցության էլեկտրաօպտիկական և ռադիոհաճախականային տեղորոշման սարքերով: