ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ
Չվախեցաք դուք նենգ թշնամիների
Չար հոխորտանքից սին ու բազմադեմ,
Ոչ էլ հայացքից նրանց թունալից,
Չարախինդ, կծու նրանց հեգնանքից:
Դուք չվախեցաք քոչվորից համառ,
Հերյուրանքներից նրանց բազմադեմ,
Մեր սուրբ Արցախի փրկության համար
Անվախ կանգնեցիք նրանց դեմ առ դեմ:
Լցված բաժակից կարծես ուժ առած,
Չարի դեմ ելաք ձեր ողջ հասակով,
Կռիվ տվեցիք քաջ կորյուն դարձած,
Խուժանին հաղթեցիք Ձեր բազկի ուժով:
Հայրենի հողին կյանք տված քաջեր,
Դուք մեզ հետ եք միշտ, մեր սրտերի մեջ:
Ձեզնից սովորեցինք կյանքում ճիշտ քայլել`
Պահելով հայրենի վառ կրակն անշեջ:
Ռազմիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի