Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱԶՄԱՆՊԱՏԱԿ ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏ



Boeing ավիաշինական ընկերության կողմից ստեղծվող Phantom Ray հարվածային անօդաչու թռչող ապարատը ապրիլի 27-ին իր առաջին թռիչքն է իրականացրել, սակայն այդ մասին նոր է հայտնի դարձել: Թռիչքը կայացել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի` Կալիֆոռնիայում գտնվող Էդվարդս ռազմաբազայում և տևել է 17 րոպե: Անօդաչու ապարատը բարձրացել է մինչև 2,3 հազար կմ և զարգացնել 178 հանգույց (329,7 կմ/ժ) արագություն:
Phantom Ray-ի թևերի բացվածքը 15,2 մետր է, այն կարող է մինչև 980 կմ/ժ արագություն հավաքել, թռիչքի երկարությունը 2,5 հազար կմ է: Կունենա մոտ երկու տոննա ընդհանուր ծավալով սպառազինություն: Ապարատը կարող է օդում մնալ մինչև 18 ժամ: Անօդաչու ապարատը նախատեսված է տարբեր խնդիրների կատարման համար` հետախուզում, դիտարկում, տեղագրում, ռադիոէլեկտրոնային պայքար, հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցների ճնշում: Այն կարող է նաև վերալիցքավորվել օդում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


04/05/2011