ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ՆՇՎԵՑ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Բանակի տոնը մեծ շուքով նշվեց ամենուր: Տոն, որ պատկանում է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի:
«Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր» խորագիրն էր կրում Արաբկիր վարչական շրջանի թիվ 6 գրադարանում կայացած ցերեկույթը: Միջոցառմանը յուրատեսակ համ ու հոտ տվեցին թիվ 37 հիմնական դպրոցի սաները, ովքեր իրենց խրոխտ երգերով ու ասմունքով գերեցին ներկաներին: Դպրոցականները մեծարեցին մեր ազգի նորօրյա հերոսներին, խոստացան նրանց հայրենանվեր գործի արժանի շարունակողները լինել:
Միջոցառման հյուրն էր Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայրը՝ լրագրող Գոհար Մարտիկյանը, որ պատմեց Արցախյան ազատամարտում հերոսացած հայ քաջորդիների, որդու մասին:
Տիկին Գոհարը գրադարանին նվիրեց իր հեղինակած «Ապրելու բանաձեւ» գրքի հատորները, իսկ աշակերտներին պատգամեց տեր լինել թանկ ու հարազատ մարդկանց կյանքով ազատագրված հող հայրենիին:
Լիանա ԱՎԵՏԻՍՅԱՆ
Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Բանակ և հասարակություն