ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Ղազախ զինծառայողների սոցիալական աջակցության առաջնահերթ ուղղություններից մեկը նրանց բնակարանով ապահովելն է: 2009թ.-ից մինչև 2014 թվականը Ղազախստանի տարբեր քաղաքներում ու շրջաններում կապիտալ շինարարության, կապիտալ վերանորոգման ու բնակարանի ձեռքբերման ճանապարհով շահագործման է հանձնվել 6336 բնակարան, այդ թվում՝ 63-ը վարձակալությամբ, 201 քոթեջ 273 բնակարանի համար: Այս միջոցառումների շնորհիվ բարձրացել է 6609 զինծառայողի և նրանց ընտանիքների կենսամակարդակը. նրանք այժմ ապահովված են զինվորական ծառայության վայրում բնակության հարմարավետ պայմաններով: Հարկ է նշել, որ անցնելով պայմանագրային զինվորական ծառայության, զինծառայողները հաշվառվում են որպես բնակարանի կարիքավորներ: Մինչ բնակարանի հատկացումը նրանց տրվում է դրամական փոխհատուցում բնակարանի վարձակալության համար, ինչպես նաև տրամադրվում է ծառայողական բնակարան, որում զինծառայողը կարող է ապրել իր ընտանիքի հետ: Սակայն զինծառայությունից հեռացվելու դեպքում այն վերադարձվում է: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ զինծառայողներն ունեն բնակարանային մասնավորեցման իրավունք:
Պատրաստեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Ռազմական