Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ



Հանրապետության զինված ուժերի հիմնական խնդիրներից մեկը համարվում է ֆինանսավորումը: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է գեներալ-մայոր Ասանբեկ Ալիմկոժոևը: Ըստ նրա, երկրի տնտեսությունը թույլ չի տալիս հատկացնել պաշտպանության նախարարության կողմից պահանջվող դրամական միջոցները:

Այսպես, 2014 թվականին հատկացվել է պահանջված միջոցների մոտ 44 տոկոսը: Նման ֆինանսավորում սպասվում է նաև 2015 թվականին:

«Արդյունքում՝ մենք ստիպված ենք նվազեցնել որոշ ծախսեր: Կան պաշտպանված հոդվածներ՝ աշխատավարձ, զինվորների սնունդ, համազգեստ, որոնք մենք պարտավոր ենք ապահովել: Սակայն շարունակվում է խնայողությունը սարքավորումների սպասարկման և մարտական պատրաստության ոլորտում: Այժմ մենք չենք կարող լիարժեք ապահովել զինվորների պատվաստումները և ապահովել նրանց անհրաժեշտ հմտությունները, ապահովում ենք միայն ուսումնաճանաչողական ժամերը: Չեն կրճատվում միայն կրակային պատրաստության ժամերը, սակայն ժամանակակից պատերազմը իրականացվում է ոչ թե ինքնաձիգ-հրացաններով ու ատրճանակներով, այլ ավիացիայի, ծանր տեխնիկայի, տանկերի, մարտական զրահապատ մեքենաների ու հրետանու օգնությամբ: Բայց մարտական պատրաստության ընթացքում ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով ստիպված ենք խնայողություն կատարել՝ սահմանափակվելով ցուցադրական պարապմունքներով ու հրաձգությամբ: Սա հարկադրված և, հուսով եմ, ժամանակավոր իրավիճակ է»,- նշել է գեներալ-մայոր Ասանբեկ Ալիմկոժոևը:

Պատրաստեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Ռազմական


19/02/2015