ԵՐԵՔ ՍԵՐՈՒՆԴ
Երկրապահները՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներում
Oրերս երկրապահական ընտանիքի շուրջ 1000 հոգանոց խումբը եղավ Արցախի բոլոր զորամասերում, մարտական հենակետերում: Այս ինքնատիպ ուխտագնացության ամփոփումից հետո Երկրապահ կամավորականների վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը նախաձեռնեց եռասերունդ երկրապահի այցելությունը Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից տարածքների զորամասեր եւ դիրքեր:
Հարյուրավոր պատանի, երիտասարդ եւ ավագ` Արցախյան ազատամարտի մասնակից երկրապահներից կազմված խմբերը հանդիպումներ ունեցան Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի եւ այլ շրջանների բնակիչների, մարտական դիրքերի զինվորների հետ:
Խաչիկ գյուղի բնակիչները սիրով ու հպարտությամբ ընդունեցին երկրապահներին, նաեւ վստահեցրին, որ իրենք՝ սահմանաբնակները, միշտ աչալուրջ են եւ իրենց սրբազան պարտքն են համարում հայոց սահմանները մշտարթուն հսկողության տակ պահելը:
Երկրապահները խաչիկցիների հետ միասին ծաղիկներ դրեցին հայրենիքի համար զոհված մարտիկների հուշակոթողին:
Սահմանաբնակների հետ հանդիպումներից հետո «ուխտավորները» բռնեցին սահմանապահ դիրքերի ուղղությունը: Առաջնագծում եռասերունդ երկրապահները զինվորներին ու նրանց հրամանատարներին փոխանցեցին ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը և խրախուսական պարգեւները` մեդալների, հուշամեդալների, պատվոգրերի եւ արժեքավոր նվերների տեսքով:
img src=”http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2015/02/07-6-1-1-300×151.jpg” alt=”” title=”ԵՐԵՔ ՍԵՐՈՒՆԴ” width=”300″ height=”151″ class=”aligncenter size-medium wp-image-30637″ /
Խորագիր՝ #07 (1076) 26.02.2015 – 4.03.2015, Բանակ և հասարակություն