ՈՐՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ…
Հունվարի վերջին Apple ընկերությունը նոր տեխնոլոգիայի արտոնագիր է ստացել, որը հեռախոսները տեղափոխում է, այսպես կոչված, զոմբի-ռեժիմ, և նույնիսկ անջատված վիճակում հեռախոսը շարունակում է ազդանշան տալ իր գտնվելու վայրի մասին: Այդ գործողությունը կոչվում է «Find My iPhone»:
Նշենք, որ Չինաստանն արդեն երկու տարի է, ինչ պետական գնումների ցուցակից հանել է Apple ընկերության արտադրանքը` ելնելով ազգային անվտանգության շահերից: Արգելված արտադրողներից են նաև հետևյալները.
– McAfee` ստեղծում է կիբերանվտանգության գործիքներ,
-Cisco` արտադրում է ցանցային սարքավորումներ,
-Citrix` մշակում և վաճառում է սերվերային ու ցանցային սարքավորումներ,
-Intel` արտադրում է էլեկտրոնիկա:
Պատրաստեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ
Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Հոգևոր-մշակութային