Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՂԱՄԵՌԻԿ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Դուք չվախեցաք նենգ թշնամիներից,

Չար հոխորտանքներից նրանց բազմաբեմ,

ԵՎ հայացքներից նրանց թունալից,

Նրանց չարախինդ հեգնանքից անդեմ:

Դուք չվախեցաք քոչվորից համառ,

Հերյուրանքներից նրանց բազմադեմ,

Մեր սուրբ Արցախի փրկության համար,

Անվախ կանգնեցիք նրանց դեմ առ դեմ:

Լցված բաժակից կարծես ուժ առած,

Թուրքի դեմ կանգնեցիք ձեր ողջ հասակով,

Կռիվ տվեցիք` քաջ կորյուն դառած,

Խուժանին հաղթեցիք ձեր բազկի զարկով:

Հայրենիքին կյանք տված նվիրյալ այրեր,

Մշտապես մեզ հետ եք, մեր սրտերի մեջ,

Քանզի սովորեցրիք կյանքում ճիշտ քայլեր,

Տալով հայրենապաշտության վառ կրակ անշեջ…

ՌԱԶՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


05/03/2015