Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ



Մեր որդին` Լևոն Բաղդասարյանը, հրաձիգ զենիթահար է, սերժանտ:

Ով զինվորի ծնող է, նա մեզ լավ կհասկանա. ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան մտքերով մեր զինվորի հետ ենք: Մինչև մեր որդու ծառայության գնալը, բանակը մեզ համար միայն մեր երկրի ուժն էր, զորությունը, հիմա բանակը նաև մեր զավակն է ու բանակի հետ կապված, բանակին վերաբերող ամեն լուր մեր սրտի, մեր հոգու միջով է անցնում…

Փառք Աստծո, Լևոնը լավ զորամասում է ծառայում, ինքն էլ մարզված-կոփված է, չի դժվարանում: Չէ՛, դժգոհելու տեղ չունենք, հրաշալի բանակային ընկերներ ունի, լավ հրամանատարներ: Ինքն էլ պատվով ու բարեխղճորեն է ծառայում, «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով է պարգևատրվել, իսկ վերջերս էլ հրամանատարության կողմից արժանացել է պատվոգրի:

-Լևո՛ն ջան, ծնունդդ շնորհավոր: Թող քո բոլոր լուսավոր իղձերն ու նպատակները իրականություն դառնան: Բոլոր հարազատներդ սրտանց շնորհավորում են քեզ: Հայրենիքի զինվոր որդիս, քեզ և բոլոր զինվոր ընկերներիդ խաղաղ ու անփորձանք ծառայություն ենք մաղթում և բարի վերադարձ հայրենի օջախներ:

Խաղաղություն մեր սահմաններին, մեր երկնքին, մեր հող ու ջրին:

Ծնողական ջերմ բարեմաղթանքներով`
Բաղդասարյաններ

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Բանակ և հասարակություն


05/03/2015