Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅԻ՛Ր ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ



Մեր թոռնիկը՝ շարքային Մարտուն Մանասյանը, ծառայում է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Եվ բոլորս, իրար գլխի հավաքված, ուզում ենք մեր սրտից, մեր հոգուց բխած խոսքը հասցնել նրան:

-Սիրելի՛ թոռնիկ, մեր զինվո՛ր տղա, ջերմորեն շնորհավորում ենք ծննդյանդ 19-րդ տարեդարձը: Ցանկանում ենք անփորձանք եւ խաղաղ ծառայություն, ուժ, առողջություն, երազանքների իրականացում: Առաջին անգամ ես հայրական օջախից հեռու նշում ծննդյանդ օրը: Բայց ոչինչ, նոր ընկերներիդ հետ ես, նոր իրավիճակում, եւ վստահ ենք, որ այն ամենահիշարժանն ու հետաքրքիրն է լինելու քո կյանքում:

Վստահի՛ր ուժերիդ, ծառայի՛ր արժանապատվորեն, ինչպես վայել է իսկական տղամարդուն:

Միշտ հիշի՛ր, որ դու ես քո երկրի, քո ընտանիքի քաջ պաշտպանը: Հպարտանում ենք քեզնով, կարոտում ենք եւ սպասում:

Քեզ շատ սիրող
պապիկ` Մհեր Ղուկասյան,
տատիկներ` ԱլվարդԳրիգորյան, Սվետլանա Օսիպովա

Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Ազգային բանակ


05/03/2015