ՀԱՊԿ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ. ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ՝ ՕԳՈՍՏՈՍԻՆ
Միջազգային բանակային խաղերը տեղի կունենան 2015 թվականի օգոստոսի 1-ից 15-ը Ռուսաստանի երեք ռազմական շրջաններում: Այս մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարության մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ Իվան Բուվալցևը:
«Նախատեսվում է 2015 թվականի օգոստոսի 1-ից 15-ն անցկացնել զինված ուժերի դաշտային ուսուցման 12 միջազգային թեմատիկ մրցույթ Արևմտյան, Կենտրոնական և Հարավային ռազմական շրջանների տասը զորավարժարաններում և Կասպից ծովի միջակայքում»,- ասել է Բուվալցևը խաղերի պլանավորման առաջին կոնֆերանսում:-Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին Մերձմոսկովյան Ալաբինոյում, որից հետո թիմերը կմեկնեն մրցության համար նախատեսված վայրեր: Նույն օրը Ալաբինոյում կմեկնարկի «Տանկային Բիաթլոն – 2015»-ը: Օգոստոսի 15- ին թիմերը կվերադառնան Ալաբինո, որտեղ կանցկացվի պարգևատրման արարողությունը»:
Բուվալցևը նշել է, որ արտասահմանյան թիմերը, որոնք կորոշեն մրցույթներին մասնակցել ռուսական տեխնիկայով, կարող են տեղակայման վայր գալ մրցույթից մեկ շաբաթ առաջ և նախապատրաստվել:
Կանխավ հաղորդվել էր, որ ռազմական գերատեսչությունը նախատեսում է մրցությանը հրավիրել ավելի քան 40 երկրների ներկայացուցիչների: Այնինչ, ավելի ուշ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը հայտարարեց, որ մրցույթին մասնակցելու են թիմեր 25 երկրներից :
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ «ԱՆԹԵՅ»
1960- ականների սկզբին պաշտպանության նախարարությունը ավիաշինարարներից պահանջեց ստեղծել օդանավ, որը կկարողանար տեղափոխել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: Ի դեպ, ոչ միայն միջուկային զենքի, այլև մեկնարկային սարքավորման համապատասխան մասի տեղափոխման խնդիր էր դրվում: Զինվորականները ենթադրում էին, որ օդանավը ապրանքը պետք է հասցներ օդանավակայան, որտեղից այն ուղղաթիռով պետք է ուղղակիորեն տեղափոխվեր հանքահորային թողարկման տեղակայանք:
Այդպիսի օդանավ դարձավ AH-22-ը, որը գլխավոր կոնստրուկտոր Օլեգ Անտոնովն անվանել է «ԱՆԹԵՅ»` ի պատիվ հունական դիցաբանության հերոս, ամենազոր հսկա Անթեյի: Այս օդանավը դարձել է առաջին լայնակմախքային թռչող սարքը և գրեթե երկու տասնամյակ եղել է ԽՍՀՄ տրանսպորտային օդանավերի ռեկորդակիրը իր բեռնամբարձիչ կարողություններով:
AH-22 օդանավերն օգտագործվել են ինչպես ՌՏԱ-ի շահերից ելնելով, այնպես էլ հումանիտար առաքելություններ իրականացնելու համար: 1970 թվականին ռազմական տրանսպորտային ավիացիայի գնդին պատկանող «Անթեյ» օդանավերը երկրաշարժից տուժած Պերուի բնակչությանը անհրաժեշտ բեռներ են հասցրել:
Այս ընկերությունն ունեցավ նաեւ կորուստ: Օդանավի անկման մոտավոր վայրը հետագայում հաջողվեց գտնել, սակայն աղետի պատճառն այդպես էլ մնաց անհասկանալի: Եվս մեկ օդանավ կործանվել է նույն թվականի դեկտեմբերին Հնդկաստանում ջրհեղեղից տուժած բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելիս:
Ինչպես «AH-22» -ը , այնպես էլ «Անթեյ»-ը մասնակցել է տարբեր հետազոտությունների: Այսպես` AH-22-ի բազայի վրա մշակվել է հեռահար, ցածր բարձրության, միջուկային ուժային տեղակայանքի հակաօդային պաշտպանության օդանավի AH-22կխԿ-ի նախագիծը, որի կառուցվածքում ներառվում են փոքրածավալ ռեակտոր կապարե պատյանով և հատուկ հորինվածքի տուրբոպտուտակային շարժիչներ:
1972 թվականի ամռանը Սեմիպալատինսկի զորավարժարանում փորձարարական օդանավը կատարեց մի քանի թռիչք, սակայն կենսաբանական պաշտպանության արդյունավետության ստուգումից հետո փորձարկումները դադարեցվեցին:
AH-22-ը բանակում շահագործվում է մինչ այսօր:
Թարգմանեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Ռազմական