Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ



Իմ սիրելի Էդուարդ, լրացավ քո 20-ամյակը, և դու այսօր քո տարեդարձը նշում ես հայրենիքի սահմանները պաշտպանելով:

Զավա՛կս, զինվոր լինելը հպարտություն է ու մեծ պատասխանատվություն, հայրենիք պաշտպանելը` սրբազան գործ, և իմ մայրական սիրտը լի է հրճվանքով, որ դու քո պարտքը հայրենիքի հանդեպ կատարում ես ամենայն լրջությամբ, սիրով ու նվիրումով:

Որդի՛ս, ինձ համար այս նվիրական օրը մաղթում եմ քեզ առողջություն, կամք, ոգու արիություն, բազկիդ` ուժ, մտքիդ` սլացքի թևեր, հոգուդ` ջերմություն և տոկունություն: Էդուարդ ջան, տղա՛ս, իմ մայրական օրհնանքը թող պահապան լինի քեզ, իմ աղոթքները` քեզ զորավիգ:

Աստված պահպանի մեր բոլոր զավակներին, մեր քաջարի հայ զինվորներին:

Համբուրում եմ`

քո մայր` Խաչատրյան Ժաննա

Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Ազգային բանակ


12/03/2015