ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ (քայլերգ)
Զինվորներ ենք մենք հայոց բանակի,
Մի-մի ամրակուռ բռունցք անպարտի,
Ամենքս մի բերդ անառիկ երկրի,
Տերերն ավետյաց սուրբ հայրենիքի,
Հույս ու ապավենը հավերժող ազգի…
Զինվորներ ենք մենք հայոց բանակի,
Երաշխավորները խաղաղ գալիքի,
Մենք նախահարձակ երբեք չենք լինի,
Բայց չենք հանդուրժի ոտքը ոսոխի,
Անպատիժ պղծել եզերքն հայրենի…
Զինվորներ ենք մենք հայոց բանակի,
Ամենքս ամրոց գլխին սահմանի,
Կյանքներս կտանք հանուն թիզ հողի,
Թույլ չենք տա նենգին շվաքը նետի,
Ոչ մի պատառին մեր հող ու ջրի…
Զինվորներ ենք մենք հայոց բանակի:
ԹԱՎՐԵ
Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Հոգևոր-մշակութային