Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՑԻՉԸ



ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գերմաներենի ուսուցչուհի Աստղիկ Հարությունյանի հետ «Հայ զինվորի» զրույցը` «ՈՒՍՈՒՑԻՉԸ» վերտառությամբ, բազում արձագանքների է արժանացել ոչ միայն զինվորականության, այլեւ հասարակության կողմից: Հիշեցնենք, որ երիտասարդ ուսուցչուհին 2014թ. ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթող է: Երիտասարդ ուսուցչուհին առաջինն է ճանաչվել նաեւ նույն մրցույթի՝ «Ազգային ավանդույթները պահպանելու եւ փոխանցելու համար» անվանակարգում:

Մեր ընթերցողները ողջունում են ԿԳՆ որոշումը. նրանք իրենց մեկնաբանություններում նշում են, որ, իրոք, պարգեւը գտել է իր հերոսին, որ երիտասարդ ուսուցչի մտորումները կրթության, դաստիարակության շուրջ արդիական են եւ ընդօրինակելի:

Մեզ համար թերեւս ուրախալի էր ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Նաիրա Գասպարյանի արձագանքը: Նա կապ հաստատեց խմբագրության հետ եւ պատրաստակամություն հայտնեց գերմաներենով գրականություն, գերմաներենի բացատրական բառարաններ նվիրել վարժարանին: Նաիրա Գասպարյանը նշեց նաեւ, որ թեեւ Աստղիկ Հարությունյանը Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտ է, բայց դա չի խանգարում իրենց խրախուսել, աջակցել, քաջալերել երիտասարդ ուսուցչին, ինչպես մայր բուհի սեփական շրջանավարտին:
Նմանօրինակ արձագանքները շատ կարեւոր են. չէ՞ որ դրանք մատնանշում են, որ մեր թերթը իրապես էլ յուրօրինակ կամուրջ է բանակի եւ հասարակության միջեւ եւ նպաստում է այդ կապի ամրապնդմանը, մերձեցմանն ու խորացմանը:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #09 (1078) 12.03.2015 – 18.03.2015, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


12/03/2015