Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՑ ՎԵՐՋԻՆԸ



Ավստրալիայում 110 տարեկան հասակում մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի մարտական գործաղությունների հայտնի մասնակիցներից վերջինը` Կլոդ Ստենլի Շուլը: Նա համարվել է նաև երկու համաշխարհային պատերազմներում կռված վետերաններից վերջինը: Վետերանը մահացել է Պերտ քաղաքի ծերանոցում: Նա Ավստրալիայի ամենածեր բնակիչն էր և մոլորակի ամենածեր մարդկանց տասնյակում էր:
Կլոդ Շուլը ծնվել է 1901թ. Մեծ Բրիտանիայում: 1916թ. անցել է ծառայության ռազմական նավատորմում և մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: 1926թ. Շուլը, ի թիվս այլ փորձառու նավաստիների, ուղարկվում է Ավստրալիա` որպես անձնակազմի հրահանգիչ: Հետագայում նա որոշում է մնալ այդ երկրում և անցնում է ծառայության Ավստրալիայի ռազմածովային ուժերում, որոնց կազմում էլ մասնակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Կլոդ Շուլը զորացրվել է 1956թ.: Նա ուներ 3 երեխա, 11 թոռ, 22 ծոռ: 108 տարեկան հասակում վետերանը գիրք է գրել:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


05/05/2011