ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՉԱՐԵՆՑ – ՆԱՄԵ
Ձեր ոգին մի պահ թող ների
Ինքնամեծարանքն այս քարե:-
Ո՛չ «խալխի նոքար», ո՛չ «գերի»,-
-Ես եմ այս` ոսկյա խոսքերի
Շահինշահ – Եղիշե Չարենց:
Ես եկել եմ հեռո~ւ Իրանից:
Հայրենիքս է – Խանի Մակուն:
Իմ հոգում – արև՛ն Իրանի,
Իրանի արև՛ն է իմ հոգում:
Իսկ արյան մեջ երգում է իմ-
Նաիրյան տխրությունն անծիր…